Ереван, 31.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Հայ դիվանագետները միտումնավոր դուրս են բերվել խաղից. ի՞նչ դիրքորոշում կունենա Վատիկանը Արցախի հարցում

МЕЖДУНАРОДНОЕ

regnum.ru-ն «Վատիկանը ավարտում է Անդրկովկասի մասնատումը» վերնագրով հոդվածում գրում է, որ հաճախ չի լինում, որ արտասահմանյան դեսպանների և երկրների կառավարությունների անդամների միջև հանդիպումներն ուղեկցվում են ինտրիգային մանրամասներով: 

Այնուամենայնիվ, բացառություններ լինում են: Նման բացառություն է եղել Երևանում Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և Հայաստանում ու Վրաստանում առաքելական նյունցիա, արքեպիսկոպոս Ժոզե Ավելինա Բեթթանկուրի միջև տեղի ունեցած մարտի 4-ի հանդիպումը: 

Ինչպես տեղեկացրել է Ավինյանի գրասենյակը, «զրուցակիցները վստահություն են հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի հետագայում զարգացնել և ամրապնդել երկկողմ հարաբերությունները. փոխվարչապետ Ավինյանը և արքեպիսկոպոս Բեթթանկուրը քննարկել են անգամ Հայաստանում նստավայր բացելու հնարավորության հարցը»:

 Եվ հենց այդ վերջին նորությունն է սենսացիոն: Նախ՝ բացատրենք, թե ինչպես են ներկայում Սուրբ աթոռի առաքելական նյունցիաներ բացվում, որոնք փաստացի Վատիկանի դեսպանատներն են: 

Վատիկանը դա անում է այն երկրներում, որտեղ առկա է կաթոլիկ համայնք: Նյունցիա բացելու իր շահագրգռվածության մասին ընդունող կողմը տեղեկացնում է Սուրբ աթոռին: Հաջորդիվ սկսվում է նամակագրության գործընթաց, և նախաձեռնությունը փոխանցվում է փաստաթղթային լեզվի: 

Դրանից հետո հայտարարվում է նյունցիա ընդունելու պատրաստակամության մասին: Հյուրընկալող երկիրը առաջարկում է տարածքի ընտրություն, որը ստուգվում է Վատիկանի մասնագետների կողմից: Կան հատուկ պահանջներ: 

Օրինակ՝ տարածքում պետք է լինեն սենյակներ սպասարկում իրականացնող միանձնուհիների համար (առնվազն երեք), պետք է լինի մատուռ, անհատական հոգևոր վարժությունների համար նախատեսված սենյակ և այլն: 

Վատիկանում հաստատում են նախագիծը, ապա նշանակված նյունցիան կա՛մ սպասում է, որ հյուրընկալ կողմը նախապատրաստի տարածքը որոշված ձևով, կա՛մ էլ անմիջապես մեկնում է նշանակման երկիր և այտեղ բնակվում հյուրանոցում՝ մինչև իր նստավայրի պատրաստ լինելը: 

Ցանկացած դեպքում նյունցիաների բացման ընթացքում հիմնական գործը կատարում են դիվանագետները: Բայց Ավինյանը կապ չունի Հայաստանի արտաքին գործերի նախարարության հետ, չնայած նրան, որ համարվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի «հեղափոխական թիմի» անդամ: 

Ավելին, տարօրինակ է այն, որ արքեպիսկոպոս Բեթթանկուրը, այցելելով Երևան, չի հանդիպել արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Սա ստիպում է մտածել, թե արդյո՞ք դա «պատահական» է: Կարող են լինել տարբեր վարկածներ և ենթադրություններ, սակայն, այնուամենայնիվ, հայ դիվանագետները միտումնավոր դուրս են բերվել խաղից: 

Բայց նման նկատառումները վերաբերում են միայն Երևանի ներքաղաքական խոհանոցին: Իսկ ինչ վերաբերում է Վատիկանին, եթե նա որոշել է նյունցիա բացել Հայաստանի մայրաքաղաքում, ապա դրա հետևում արդեն իսկ առկա է մեծ աշխարհաքաղաքականություն: Հիշեցնենք, որ Սուրբ աթոռը 1992 թվականի մայիսի 24-ին հայտարարել էր Անդրկովկասյան երեք հանրապետություններում՝ Ադրբեջանում, Հայաստանում և Վրաստանում առաքելական նյունցիայի ստեղծման մասին: 

Միևնույն ժամանակ, Թբիլիսին ընտրվել էր որպես Կովկասը վերահսկող նյունցիայի նստավայր: Երեք նոր պետությունների համար մեկ նյունցիայի առկայությունը արտահայտել է տարածաշրջանում Վատիկանի քաղաքականությունը: 

Սակայն նյունցիան իր գործունեության ընթացքում չէր կարող անցնել ընդհանուր բառերից այն կողմ առանց վախենալու, որ հանրապետություններից որևէ մեկում ինչ-որ բան դուր չի գա:

 Պարզ է, որ Վատիկանի դիվանագետներին դա դուր չէր գալիս: Նրանց քայլերը զննվել են մանրադիտակի տակ: Օրինակ, երբ 2006 թվականին նյունցիա Հուջերոտին գնացել էր Աբխազիա, նրան կանչել էին Վրաստանի արտգործնախարարություն և «կտրականապես պահանջել, որ նման այցերը համաձայնեցվեն Թբիլիսիի հետ»: 

Իրավիճակը սկսել է փոխվել միայն վերջին տարիներին: 2018 թվականին արքեպիսկոպոս Բեթթանկուրը նշանակվել է նյունցիա Հայաստանում և Վրաստանում, իսկ արքեպիսկոպոս Ռասելը՝ նյունցիա Ադրբեջանում: 

Եվ անմիջապես ինտրիգ է ծագել, քանի որ 2016 թվականից Ռասելը հանդիսանում է Թուրքիայում և Թուրքմենստանում Վատիկանի դեսպան: Այդ կերպ ստացվել է, որ Վատիկանը փոխել է ամբողջ Անդրկովկասի համար մեկ նյունցիա ունենալու նախորդ սխեման: Ադրբեջանը հանդիսանում է շիա իսլամական երկիր, սակայն Վատիկանը Բաքուն մտցրել է սուննիական թուրքական խմբի մեջ:

 Հետագայում առանձին դիվանագետի նշանակմամբ նյունցիայի ստեղծումը Երևանում խոսում է Սուրբ աթոռի՝ Հայաստանին վերաբերող նոր ռազմավարության մասին ինչպես եկեղեցական, այնպես էլ քաղաքական տեսանկյունից: Վատիկանը նյունցիա ստեղծելուց առաջ խնդրում է տեղի Եկեղեցու համաձայնությունը: 

Օրինակ՝ Ադրբեջանի դեպքում խորհրդակցություններ են անցկացվել Անդրկովկասի մահմեդականների հոգևոր վարչակազմի և Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցու Բաքվի թեմի հետ: 

Երևանի պարագայում, Հայ Առաքելական եկեղեցու հետ կապված, որը հանդուրժողական է վերաբերվում լատինական ծիսական կաթոլիկներին, հավանաբար հարցեր չեն լինի: Ընդ որում, Էջմիածինը կարող է բարձրացնել հարաբերությունների մակարդակը Վատիկանի հետ՝ ի հաշիվ հայ կաթոլիկ եկեղեցու: 

Բացի դա, հարցեր են ծագելու՝ կապված Լեռնային Ղարաբաղի հետ: Երևանում գտնվող առաքելական նյունցիայի ղեկավարը ստիպված կառնչվի այդ խնդրին: Ավանդաբար Սուրբ աթոռը հայտարարում է իր աջակցությունը տարածքային ամբողջականության սկզբունքին, որը սկզբունքորեն ձեռնտու է Ադրբեջանին: 

Այնուամենայնիվ, գործնականում Անդրկովկասում հրապարակային հայտարարությունների մակարդակով Վատիկանի դիվանագետները սովորաբար աջակցություն են ցուցաբերել միայն Վրաստանի տարածքային ամբողջականությանը: Բաքուն չի կարող պարծենալ իր խնդրի նկատմամբ նման ուշադրությամբ: 

Եվ չնայած նրան, որ Լեռնային Ղարաբաղում չկան կաթոլիկներ, որը թույլ է տալիս Սուրբ աթոռին լռել, բայց, ըստ երևույթին, այս կամ այն կերպ անհրաժեշտություն կծագի շփվել Ստեփանակերտի հետ: Եվ այստեղ հարց է ծագում՝ իսկ ինչպիսի՞ նախագիծ է նախատեսում իրականացնել Վատիկանը Հայաստանի և/կամ Արցախի հետ կապված հարցերում:

Կամո Խաչիկյան

30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»