Իրանը կորոնավիրուսի պատճառով բանտերից մոտ 70 000 կալանավորների է ազատել
МЕЖДУНАРОДНОЕԻրանը մտադիր չէ բանտեր վերադարձնել կորոնավիրուսի պատճառով ժամանակավորապես ազատ արձակված 70 000 կալանավորներին, քանի դեռ հասարակության համար սպառնալիք չկա, հայտնել է դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռաիսին։
«Կալանավորվածների ազատ արձակումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ հասարակության անվտանգության համար սպառնալիք չկա»,- Ռաիսիին է մեջբերում Mizan Online գործակալությունը, որը նաեւ հաստատել է, որ դատական իշխանություններն ավելի վաղ բանտերից մոտ 70 000 կալանավորների են բաց թողել։
Իրանում փետրվարի 19-ից, երբ իշխանություններն առաջին անգամ հայտնել էին կորոնավիրուսի մասին, գրանցվել է 6566 վարակման դեպք, ընդ որում՝ 2134 մարդ առողջացել է, 194-ը՝ մահացել։ ԻԻՀ-ում չկա որեւէ շրջան, որտեղ կորոնավիրուս գրանցված չլինի։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream



