Ասադը համաձայնել է Սիրիայի շուրջ հաշտության խորհրդաժողով անցկացնել Պրահայում
МЕЖДУНАРОДНОЕՍիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, թե սիրիացիներն այն կարծիքին են, որ հաշտության խորհրդաժողովը եւ հաշտության պայմանագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ Պրահայում:
«Երբ հիշատակվում է Պրահան, այդ գաղափարը կընդունի մեծամասնությունը, քանի որ ձեր երկիրը կշռադատված դիրք է բռնում»,- ասել է նա չեխական հեռուստատեսությանը տված հարցազրույցում:
Միեւնույն ժամանակ նախագահը նշել է. «Եթե դուք հարցնեք սիրիացիներին, ապա նրանք ձեզ կպատասխանեն, որ չեն ցանկանում հաշտության խորհրդաժողովն անցկացնել, օրինակ, Ֆրանսիայում, քանի որ Ֆրանսիան պաշտպանում է ոչ թե խաղաղությունը, այլ ահաբեկչությունն ու պատերազմը»:
Սիրիայի շուրջ հաշտության համաձայնագրի ստորագրման գաղափարը սեպտեմբերին Պրահայում առաջադրել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
2
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



