Լեռնանիստում 26-ամյա կնոջը էլեկտրական հոսանքի լարով փորձել է խեղդամահ անել ամուսնու 17-ամյա որդին
ОБЩЕСТВОՄարտի 9-ին, ժամը 17.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում է ստացվել, որ «դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդ, պարանոցի ճմլման մասնակի ակոս» ախտորոշմամբ բուժօգնության դիմած 26-ամյա կինը հայտնել էր, որ իրեն ծեծի են ենթարկել:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի տներից մեկում էլեկտրական հոսանքի լարով նրան փորձել էր խեղդել ամուսնու 17-ամյա որդին:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ կասկածյալը հայտնաբերվել և բերման է ենթարկվել Հրազդանի բաժին:
Նա ձերբակալվել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



