Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Անհնազանդությո՞ւն, թե՞ պարզապես արկածախնդրություն

БЛОГ

Արմեն Հակոբյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այսօր, ինչպես հայտնի է, Րաֆֆի Հովհաննիսյան-Ժիրայր Սեֆիլյան տանդեմի ձեւավորած «Նոր Հայաստանը» Ազատության հրապարակում միջոցառում է նախատեսել: 
Այդ միջոցառմանն ընդառաջ, երեկ Ժիրայր Սեֆիլյանը մամուլի ասուլիս էր հրավիրել, որտեղ նրա արած մի շարք հայտարարություններ թույլ են տալիս պատկերացնել, թե մոտավորապես ինչ կարգի գործողություններ են նախատեսվում:
Պարզվում է, Ժիրայր Սեֆիլյանը այն զգացողությունն ունի, թե՝ «եզրագծին ենք մոտենում եւ առաջիկայում հայ ժողովրդի համար արտառոց օրեր են լինելու»: Փաստորեն էլի հայ ժողովրդի բախտը չբերեց: Մեզ էլի «արտառոց օրեր» են սպասվում: Ի դեպ, «արտառոց» ածականը բազմիմաստ է. ժամանակակից արեւելահայերենում նշանակում է, մասնավորապես. 1. տարօրինակ, անսովոր, 2. այլանդակ, անհեթեթ («Արդի հայերենի բացատրական բառարան»):
Դե եկ, վարդապետ, ու առանց խենթանալու, գլուխ հանիր, թե վերջին տարիներին գարուն-աշուն սեզոնայնությամբ հեղափոխական հովեր տատանող Ժիրայր Սեֆիլյանը հատկապես ո՛ր իմաստով է ասում՝ «արտառոց օրեր»: Տարօրինա՞կ, անսովո՞ր, թե՞, այնուամենայնիվ, այլանդակ ու անհեթեթ:
Իսկ ընդհանրապես երեկվա ասուլիսում տարօրինակ հայտարարությունների պակաս չէր զգացվում: Բանախոսը, օրինակ, ամփոփելով իրենց շտաբի կատարած աշխատանքը, հայտարարեց, թե քարոզչության ընթացքում շեշտն ավելի շատ դրել են այն բանի վրա, որ քաղաքացիները մասնակցեն հանրաքվեին, սակայն «ոչ» ասեն ներկայացված սահմանադրական փոփոխությունների նախագծին:
Թվում է, նորմալ է: Սակայն խնդիրն այն է, որ այդ մոտեցումը հիմնականում քարոզում էին մրցակից-գործընկեր «ոչ»-ականները՝ ի դեմս ՀԱԿ-«Չեք անցկացնի» միավորման: Իսկ այ, Ժիրայր Սեֆիլյանն ու իր թիմը ավելի շատ բոյկոտի դիրքերից էին հանդես գալիս: Հիմա, պարզվում է, քարոզել են, թե՝ չէ, բոյկոտ մի արեք, գնացեք, մասնակցեք: 
Լավ, սա ամեն դեպքում, համարենք զուտ իրենց մարտավարական խնդիրը: Առաջին անգամը չէ, մանավանդ որ, նման շրջադարձեր են արձանագրում տվյալ ուժերը: Մյուս կողմից՝ ուշագրավ է, թե ինչպես են իր կողմնակիցները մասնակցելու հանրաքվեին, եթե «ընդդիմության միասնական շտաբի» ղեկավարը նրանց մարզերից հրավիրում է Երեւան, մի քանի օր տեւելիք (ըստ իրենց նախատեսածի) անդադար հանրահավաքի: 
Շատ ավելի հետաքրքիր էր Սեֆիլյանի երեկվա այն հայտարարությունը, թե «ինչով կարողանան, օժանդակելու են ընդդիմադիր մյուս թեւին»: 
Ինչո՞ւ ենք այս հայտարարությունը հետաքրքիր նկատում: Ողջ հարցն այն է, որ «Նոր Հայաստանի» մյուս կազմակերպությունը՝ «Ժառանգությունը», համարվելով խորհրդարանական ուժ, բոլոր կարգի ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու իրավունք ունի: Այդ իրավունքից, սակայն, «Ժառանգությունը» լիարժեք չի օգտվել՝ ընտրահանձնաժողովներում թափուր թողնելով մեկուկես հարյուրից ավելի տեղեր: Այդ տեղերը, ինչ խոսք, լիովին թափուր չեն մնում եւ հանձնաժողովների կազմերն ամբողջացվում են այլ ուժերի (հիմնականում՝ իշխանության) ներկայացուցիչներով: Ճիշտ նույնպիսի, բայց ավելի ընդգրկուն խնդրի առաջ է կանգնել նաեւ «ընդդիմադիր մյուս թեւը»՝ ի դեմս ՀԱԿ-ի: 
Հարց է ծագում. եթե ինչով կարող եք, պատրաստ էիք կամ պատրաստ եք օգնել, ապա միգուցե նախ ինքներդ ձե՞զ օգնեիք, եւ հավուր պատշաճի լիովին «վերցնեիք» ընտրական հանձնաժողովներում ձեզ հասանելիք տեղերը: Կամ էլ, «ինչով կարող ենք»-ի մեջ, այսպես ասենք՝ մարդկային ռեսուրսը չի ներառվում: Կարճ ասած, «ինչով կարող ենք»-ն այս դեպքում վերածվում է «մտքով ձեզ հետ ենք»-ի նման սիմվոլիկ մի բանի: 
Սակայն հայտնի է նաեւ, որ Ժիրայր Սեֆիլյանի ու նրա համախոհների համար սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ընդամենը պատրվակ է՝ իշխանափոխության էլի մի փորձ, այսպես ասած՝ հեղափոխություն կամ հեղաշրջում անելու համար: Առկա ներքաղաքական զարգացումները եւ քաղաքական ուժերի դասավորությունը թույլ է տալիս ենթադրել, որ այդ ամենն ավելի շատ «լուսանցքային հեղափոխության» կարգի մի դրսեւորում է լինելու, եթե, Աստված մի արասցե, հերթական արկածախնդրության չվերածվի: 
Իսկ որ կարող է եւ արկածախնդրության վերածվել, նույնպես անհավանական չէ: Երեկ Ժ.Սեֆիլյանը, օրինակ, հայտարարեց. «Եկող օրերի հետ կապված լավատես եմ եւ չեմ կարծում՝ երկար օրեր են տեւելու ռեժիմից ձերբազատվելու համար: Արդեն նախապատրաստում ենք ինչը ինչով փոխարինենք, անցումային կառավարություն կլինի, եւ այդ առումով վաղվանից փակագծերը կբացենք: 
Չենք պատրաստվում հերթական արյունը հեղելու: Ես դեկտեմբերի 1-ը նմանեցնում եմ Մարտի 1-ին, որը երկու չդարձավ, եւ պրոցեսը վերջապես պետք է մեզ «Մարտի 2» բերի, բնականաբար առանց զոհերի, մեր ժողովուրդն արդեն իր զոհը տվել է»:
Ահա եւ «լուսանցքային հեղափոխության» ողջ գաղափարաբանությունն ու ծրագիրն էլ՝ վերադիր:

Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри