«Նորք»-ի հիվանդանոցը սպասարկելու է միայն կորոնավիրուսով վարակվածներին. մյուս պացիենտներին տեղափոխել են
ОБЩЕСТВОՊայմանավորված ներկայիս իրավիճակով` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը վերապրոֆիլավորվել է և այսուհետ սպասարկելու է միայն կորոնավիրուսային հիվանդության կասկածով և հաստատված պացիենտներին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Բոլոր այլ ինֆեկցիոն հիվանդություններով պայմանավորված պացիենտները տեղափոխվել են այլ հիվանդանոցներ:
Հորդորում ենք չխոչընդոտել հիվանդանոցի բնականոն աշխատանքը, մտածել սեփական անվտանգության մասին, հիվանդանոցի շուրջը չիրականացնել նկարահանումներ` հարգելով քաղաքացիների անձնական և բժշկական գաղտնիքի իրավունքը:
Նշենք, որ այս պահի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 8 դեպք»:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак Карапетян
3
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Полный каталог Armflix вновь доступен на Uplay



