Հակառակորդը կրակել է Իջևանի ուղղությամբ
ОБЩЕСТВОԻջևանի մարտական դիրքերի ուղղությամբ կրակոցներ են եղել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Իջևանի հատվածում 12-12։30–ին հակառակորդը գնդացրով կրակ է վարել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ` խախտելով հրադարարի ռեժիմը։ Կրակոցների հետևանքով որևէ վնաս չենք կրել, տուժածներ չկան»,–ասաց Ստեփանյանը։
Մամուլի խոսնակ նշեց նաև, որ ադրբեջանական կողմի տարածած լուրերը, թե հայկական զինուժը կրակ է բացել Ադրբեջանի Աբասբեյլի գյուղի ուղղությամբ, իրականությանը չեն համապատասխանում. «Հայկական ուղղությամբ նրանք են կրակ բացել: Մեր պատասխան կրակոցներից հետո հակառակորդը լռեցվել է: Բնակավայրերի վրա կրակելը հակասում է մեր մարտավարությանը»:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



