Ереван, 07.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ինչպիսի կանանց են անտեսում Կենդանակերպի տարբեր նշանների պատկանող տղամարդիկ

ЛАЙФ

 

Խոյ

 

Խոյը կանանց հարցում ամենաընտրողական մոտեցում ցուցաբերող տղամարդկանցից է։ Նա շատ ուժեղ ու տղամարդկային վառ հատկանիշներ ունեցող մարդ է և իր կողքին չի կարող հանդուրժել ֆեմինիստուհու, ինչպես նաև մի տիկնոջ, ով չափազանց ջանադրաբար կպաշտպանի իր դիրքորոշումը` չհամաձայնելով սիրելի տղամարդու հետ։ Անընդհատ վեճերն արագ Խոյ տղամարդուն կհանգեցնեն այն մտքին, որ իրեն ուրիշ կին է պետք։

 

Միևնույն ժամանակ՝ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչն իր կողքին կցանկանա տեսնել ակտիվ և ինքնաբավ կնոջ։ Սառը, անհաղորդ ու անտարբեր կնոջ հետ Խոյն անելիք չունի։

 

Ցուլ

 

Ցուլերն իրենց բնույթով տնակյաց ու ընտանիքասեր տղամարդիկ են, ովքեր չեն սիրում, երբ իրենց կյանքում փոփոխություններ են տեղի ունենում և առհասարակ գերադասում են հանգիստ ընտանեկան կյանքը։ Բնականաբար, էքսցենտրիկ և անհավասարակշիռ կնոջ հետ նրանք երկար չեն ձգի։ Ինչպիսի զգացմունքներ էլ որ լինեն, Ցուլը չի ապրի հիստերիկ անձնավորության հետ։

 

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին հարմար չեն նաև թեթևամիտ կանայք, ովքեր շարունակ կորչում են տնից, չեն կարողանում ու չեն ցանկանում տանը կարգուկանոն հաստատել։ Անտնտեսվարությունը խաչ է քաշում Ցուլի հետ զույգ կազմելու հնարավորության վրա, իսկ եթե կինը միևնույն ժամանակ՝ նաև չի կարողանում գումար խնայել, նա անգամ մտերիմ ծանոթագրություն չի կարող հաստատել այդ տղամարդու հետ։

 

Երկվորյակներ

 

Կոնտակտային և շփվող Երկվորյակներն իրենց կողքին երազում են տեսնել նույնպիսի երկրորդ կես, ով կյանքին թեթևությամբ կվերաբերվի։ Հումորի զգացումից զուրկ, դեպրեսիվ ու լացկան կնոջ հետ Երկվորյակ տղամարդը հաստատ կիսելու ճանապարհ չունի։ Եթե կինը շփվող չէ, եթե նա ողջ գիշեր ի վիճակի չէ խոսել իր սիրելի Երկվորյակի հետ աշխարհում ամեն ինչի մասին, երկար նրանք միասին չեն կարող լինել։ Երկվորյակ տղամարդը պարզապես կհիասթափվի նրանից։

 

Առհասարակ այս տղամարդու ընտրության միակ չափանիշը հետևյալն է. կնոջ հետ ձանձրալի չպետք է լինի։ Եթե կինը չի համապատասխանում տվյալ պահանջին, եթե նրա մոտ բացակայում է արկածախնդրությունը, ու առհասարակ նա ծանր անձնավորություն է, թող ավելի լավ է իր համար նույնպիսի դեպրեսիվ զուգընկեր գտնի։

 

Խեցգետին

 

Խեցգետիններն իրենց հոգում շատ նուրբ ու զգայուն տղամարդիկ են, որոնց բավականին հեշտ է նեղացնելը։ Դրա համար նրանք պետք է հեռու մնան եսասեր ու կոպիտ կանանցից, այնպիսի կանանցից, որոնք սովոր միայն պահանջել` փոխարենը ոչինչ չտալով։ Եթե Խեցգետնի երկրորդ կեսը չի սիրում քնքշություն, սառն է քնքշանքի ու համբույրների նկատմամբ, իսկ ինքն էլ չի ձգտում ցուցադրել իր նրբությունը, ուրեմն այդ տղամարդն իր համար այլ կին կգտնի։

 

Տղամարդ Խեցգետինն ինքն էլ ցանկանում է հոգ տանել իր կնոջ մասին, քանի որ այդպիսի կնոջ կողքին նա իրեն իսկական տղամարդ է զգում։ Բնականաբար, իր տղամարդուն ճնշել ձգտող անկախ կնոջը Խեցգետին տղամարդը նույն պահին կհեռացնի իր կյանքից։

 

Առյուծ

 

Կրակի տարերքի այս ներկայացուցիչներն իրենց համար բոլոր իմաստներով էտալոնային կին են փնտրում։ Դրա համար էլ Առյուծներն իրենց կողքին չեն հանդուրժի անխնամ ու թափթփված կնոջ, ումից շքեղություն ու էլեգանտություն չի ծորում։ Եթե Առյուծի կյանքի ուղեկիցն իրեն հասարակության մեջ պահել չգիտի, եթե նա անկիրթ է ու իրեն գռեհիկ է պահում, նա տեղ չունի այդպիսի տղամարդու կողքին։

 

Առյուծը կխուսափի այն կանանցից, ովքեր ճաշակ չունեն, իրեն չեն խնամում, չեն կարողանում պատրաստել և ունակ չեն տանը կարգուկանոն հաստատել։ Այս տղամարդկանց համար ծայրահեղ կարևոր է իր կնոջով հպարտանալը, նրան փառքի պատվանդանին դնելը, և եթե այդ պատվանդանին տվյալ կինն արժանի չէ, չի արժանանա նաև Առյուծի կողքին տեղ զբաղեցնելու պատվին։

 

Կույս

 

Պեդանտ ու նրբանկատ Կույս տղամարդիկ իրենց կողքին չեն հանդուրժի շփերթ կնոջ, մի կնոջ, ով շատ հանգիստ կհանդուրժի տանը տիրող քաոսը, ով իր սիրած տղամարդու համար կերակուր չի պատրաստի ու իր արտաքին տեսքին պատշաճ ուշադրություն չի դարձնի։

 

Գործնական Կույսերը հարաբերություններ չեն կառուցի այն կանանց հետ, ովքեր ի վիճակի չեն վերահսկել ընտանեկան բյուջեն, նրանց հետ, ովքեր չգիտեն փողի արժեքը ու պատրաստ են իրենց վրա աստղաբաշխական գումարներ ծախսել։

 

Եթե գեղեցիկ սեռի ներկայացուցիչը չի կարողանում գումար վաստակել, եթե նա ի վիճակի չէ ապահովել ինքն իրեն, ուրեմն տղամարդ Կույսը նրա հետ ներդաշնակ ընտանիք չի կառուցի։

 

Կշեռք

 

Կշեռքի նշանի ներկայացուցիչ ստեղծագործող ու աներևակայելիորեն ներդաշնակ տղամարդիկ իրենց կյանքում չեն հանդուրժի անհավասարակշիռ կնոջ, ով կխաթարի նրանց խաղաղ ու ներդաշնակ կյանքը։ Եթե Կշեռքի ուղեկից կինը վատ է հագնվում, եթե նա նրբանկատ չէ ու զուրկ է ճաշակից, ուրեմն նա այդ տղամարդու կողքին անելիք չունի։ Կշեռքները ընդհանուր լեզու չեն գտնի այն կնոջ հետ, ով անտարբեր է մշակույթի հանդեպ, չի սիրում կինո, թատրոն, չի հաճախում ցուցահանդեսներ ու ընդհանրապես զուրկ է գեղեցիկի նկատմամբ ձգողությունից։ Կշեռքները պարզապես այդպիսի կնոջ հետ խոսելու բան չեն ունենա։

 

Բացի դրանից, Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները մերժում են դեպրեսիվ կանանց, ովքեր շարունակ ինչ-որ բան են պահանջում կամ խնդրում։

 

Կարիճ

 

Կարիճ տղամարդիկ հեշտ ճանապարհներ չեն փնտրում, դրա համար էլ նրանց դուր են գալիս ուժեղ կանայք։ Իսկ եթե կինը չափազանց պարզ է, կանխատեսելի, և ինքն է պատրաստ ընկնել Կարիճի գիրկը, վերջինս նրան կլքի առաջին իսկ գիշերվանից հետո։ Տնակյաց, շարունակ տունը մաքրելու ու լվացքի մասին մտածող կինն ակնհայտորեն այդպիսի տղամարդու սրտով չի կարող լինել։

 

Նա չի հանդուրժի նաև այնպիսի կնոջ, ով կսադրի Կարիճին` սպառնալով դավաճանություններով կամ ճակատ ճակատի խնդիրներ ստեղծելով այլ տղամարդկանց հետ։ Բացի դրանից, Կարիճ տղամարդը չի կարողանա ապրել մի կնոջ հետ, ով իրեն չի բավարարի սեքսում։ Դրա համար էլ իրենց մարմնից ամաչող ու խելացնոր էքսպերիմենտների գնալու անպատրաստ կանայք ավելի լավ է չծանոթանան նրանց հետ։

 

Աղեղնավոր

 

Եթե դուք, այսպես կոչված, մոխրագույն մկնիկ եք, եթե ոչնչով չեք կարող զարմացնել շրջապատող մարդկանց ու չեք ստիպում, որ տղամարդիկ նայեն ձեր հետևից, ուրեմն դուք Աղեղնավորի կողքին անելիք չունեք։ Այս տղամարդիկ ճակատագրական կանանց են սիրում, ում համար պայքարում են ուրիշ տղամարդիկ, իսկ միայնակ, իրենց վրա ոչ վստահ կանայք, որոնք ոչ ոքի պետք չեն, թող ուրիշներին բաժին հասնեն։

 

Եթե կինը պատրաստ չէ լքել հայրենի տունը՝ հանուն սիրելի տղամարդու կողքին գտնվելու, ուրեմն նա չի կարող Աղեղնավորին զույգ լինել։ Տնակյաց կանայք սկզբունքորեն հարմար չեն այս նշանին պատկանող տղամարդկանց, իսկ եթե այդպիսի կինը պահանջներ ներկայացնի Աղեղնավորին, նա արագ կլքի վերջինիս հետ զբաղեցրած համատեղ տարածքը։

 

Այծեղջյուր

 

Ցոփ ու շվայտ կյանքը գերադասող կանայք, ինչպես նաև նրանք, ովքեր չեն ցանկանում փող հավաքել ու չգիտեն դրանք հաշվել, կարող են անգամ չնայել Այծեղջյուրի կողմը։ Այս տղամարդը սիրում է կայուն, հավասարակշռված ու ինքնաբավ կանանց, ովքեր լավ են վաստակում ու կարող են ապահովել իրենց։ Բացառապես Այծեղջյուրի վրա իրենց հույսը դնող անօգնական կանանց նա հեռու է վանում արդեն իրենց ծանոթության առաջին ամսին։

 

Կնոջն իրենից հեռացնելու ևս մեկ պատճառ Այծեղջյուրի համար կարող է լինել կանացի անկանխատեսելիությունը։ Եթե Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչը չգիտի, թե ինչ կարող է սպասել իր ընտրյալից, նա նրա փոխարեն կգերադասի ուրիշ, առավել պարզ ու հասկանալի մեկին։

 

Ջրհոս

 

Եթե դուք հողին կպած նյութապաշտ եք, եթե ձեզ հետաքրքրում են միայն փողն ու հարմարավետ կենցաղը, ուրեմն մոռացեք Ջրհոս տղամարդու մասին։ Նրա համար ձեր ցանկությունները նույնն են, ինչ ցուլի համար՝ կարմիր կտորը։ Եթե կինը երազանքներ չունի ու ոչ մի բանի չի ձգտում, նա ընդհանուր թեմաներ չի գտնի իր Ջրհոս տղամարդու հետ շփվելու համար։

 

Եթե նա չի սիրում փիլիսոփայել, եթե նա ցանկացած հարցի վերաբերյալ իր կարծիքը չունի, ի՞նչ հոգևոր մտերմության մասին կարող է խոսք լինել։ Այս տղամարդը կանհետանա նրա կյանքից ավելի վաղ, քան այդ կինը կհասցնի նրա հետ համատեղ կյանքի պլաններ մշակել։

 

Եվ վերջապես, Ջրհոս տղամարդը երբեք հարաբերությունների մեջ չի մտնի մի կնոջ հետ, ով կփորձի վերահսկել նրան ու զանգել օրական մի 300 անգամ։

 

Ձուկ

 

Զգայուն ու զգացմունքային տղամարդ Ձկները՝ որպես կյանքի ուղեկից, փնտրում են քնքշանքն ու հոգատարությունը, դրա համար էլ անզգա, սառը կանայք անմիջապես հեռացվում են նրա կյանքից։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցչի համար շատ կարևոր է մաքսիմալ բաց լինելը միմյանց համար, համատեղ երազելը ու կյանքի համար պլաններ կազմելը։ Փակ կինն այս կոնցեպտի մեջ չի տեղավորվի։

 

Ձկներն իսկական ռոմանտիկներ են, նրանք պաշտում են իրենց սիրելիներին ռոմանտիկ արարքներով, բանաստեղծություններով ու պատուհանի տակ սերենադ երգելով զարմացնել։ Եվ եթե կինը չգնահատի այս զգայական պոռթկումները, ավելի լավ է` նրանք բաժանվեն միմյանց չտանջելու համար։

 

Եվ վերջապես, Ձկները երբեք հարաբերություններ չեն կառուցի այն կնոջ հետ, ով երևակայություն չունի։ Սա Ձկների համար ընտրության անկյունաքարային չափորոշիչ է։

 

Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Звон в колокол на Лондонской фондовой бирже ознаменовал включение Америабанка в индекс FTSE 100 в составе группы LFG Le Figaro: Европа рискует пожертвовать демократией в Армении ради геополитики Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут стать необратимымиTasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПриглашение Зеленского — удар по национальному достоинству Премьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного КавказаПетиция Армянского народного движения «Нет “Западному Азербайджану”!» «Верните пленных домой» Фосфорные боеприпасы Украины и военные сделки с Алиевым: почему визит Зеленского в Ереван встречают без восторга «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Дохс»Артур Хачатрян: где 12 миллионов евро, выделенные на борьбу с «гибридной войной»?Двойная игра Еревана: Пашинян борется с Москвой на словах, пока его окружение зарабатывает на связях с РФЯпония впервые с июня 2025 года закупила российскую нефтьГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоГосударственная политика должна объединять обществоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора