7 հանգամանք, որոնց պատճառով տղամարդիկ վախենում են գեղեցիկ կանանցից
ЛАЙФՆրանք համոզված են, որ գեղեցկուհին ամենաքիչը հազար երկրպագու կունենա: Իրեն հարգող տղամարդը դժվար թե ցանկանա մրցել երկրպագուների երևակայական այդ բանակի հետ: Հաճախ տղամարդիկ նույնիսկ չեն էլ մտածում, որ աղջիկը կարող է ոչ միայն ազատ լինել, այլև տղամարդուն շատ համակրելի համարել:
Չհամապատասխանելու վախը նույնպես իր դերն է խաղում. արտաքին որոշակի տվյալների բացակայությունը, բավականին ապահոված կամ հարգված չլինելը: Ինչ արած, տղամարդիկ նույնպես բազմաթիվ բարդույթներ ունեն:
Տղամարդը կարծում է, որ կինն արդեն զբաղված է: Եվ իրոք, նա ինչպես կարող է ազատ լինել այդպիսի արտաքինով: Հավանաբար այս գեղեցկուհին նույնպես գտել է իր Ապոլլոնին կամ հաստ դրամապանակով տարիքով մի տղամարդու: Ինչո՞ւ փորձել….
Գեղեցկուհուն սիրահարվելը ինքնասպանության է հավասար: Հենց այսպես է կարծում տղամարդկանց մեծամասնությունը, ում արդեն մերժել են գեղեցիկ կանայք, կամ ովքեր լսել են այն մասին, թե ինչպես են գեղեցիկ կանայք օգտագործում տղամարդկանց:
Անինքնավստահությունը երբեմն տղամարդու գլխում այնպիսի մտքեր է առաջացնում՝ թե գեղեցիկ կնոջը հասանելի է ցանկացած տղամարդ, մնում է միայն մատով կանչել: Եվ նրա կարծիքով, կինը անպայման պետք է այդպես վարվի և իր տղամարդկանց ձեռնոցների պես փոխի: