«Բարսելոնան» համաձայնության է հասել Լաուտարո Մարտինեսի հետ
СПОРТ«Բարսելոնան» համաձայնության է հասել Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի հետ եւ ամռանը ձեռք կբերի նրա տրանսֆերը, հաղորդում է Daily Star-ը։
Կատալոնական ակումբը 22-ամյա ֆուտբոլիստի համար կվճարի 65 միլիոն եվրո։ Մարտինեսի տարեկան աշխատավարձը «Բարսելոնայում» կկազմի 17 միլիոն եվրո։ Այդքան է ստանում նաեւ 2019թ ամռանը Մադրիդի «Աթլետիկոյից» 120 միլիոն եվրոյով տեղափոխված ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը։
Մարտինեսը «Ինտեր» է տեղափոխվեկ 2018թ․ ամռանն արգենտինական «Ռասինգից»։ Ընթացիկ մրցաշրջանում նա միլանյան թիմի հետ մասնակցել է 31 հանդիպման, խփել 16 գոլ։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



