Սլացիկ ոտքեր, կրքոտ կերպարանք․ «Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանը՝ ուլտրակարճ զգեստով
ЛАЙФ«Միսս Արմենիա 2017» տիտղոսակիր Լիլի Սարգսյանը համացանցի ամենաակտիվ օգտատերերից է: Նա չի զլանում եւ իր հետեւորդների եւ ընկերների հետ կիսվում է իր առօրյան ներկայացնող լուսանկարներով եւ սելֆիներով: Որպես Հայաստանի տիտղոսակիր գեղեցկուհի՝ Լիլին բնականաբար մի շարք միջոցառումների է ներկա լինում, մասնակցում է տարբեր ֆոտոշարքերի եւ ներկայանում մեկը մյուսից տարբերվող կերպարներով:
Լիլի Սարգսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր երկրպագուներին ու հետեւորդներին ներկայացել է ամառային կրքոտ կերպարում։ Նա կրում է սեւ երանգի, մարմինն ընդգրկող, ուլտրակարճ զգեստ, նույն երանգի բարձրակրունկներ։ Նա արձակել է վարսերն ու նվազագույն շպարով է։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Լիլին պատկերված էր լողավազանի մոտ։ Նա բիկինի էր կրում, ծաղկավոր շրջազգեստ, որոնք ընդգծում էին գեղեցիկ կազմվածքը։ Լիլին հավաքել էր մազերը, մեկնաբանություններում՝ գրել. «Ողջույն»։