ԳՖՀ-ի կառավարությունը հաստատեց բունդեսվերի մասնակցությունը ԻՊ-ի դեմ իրականացվող գործողությանը
ОБЩЕСТВОԳերմանիայի նախարարների կաբինետը դեկտեմբերի 1-ին հաստատել Է երկրի զինված ուժերի մասնակցությունը «Իսլամական պետություն» խմբավորման դեմ հակաահաբեկչական առաքելությանը:
Բունդեսվերի այն զինծառայողների առավելագույն թիվը, որոնք կարող են մասնակցել Սիրիայում եւ Իրաքում իրականացվող գործողությանը, կկազմի 1,2 հազար, առաքելությունը սահմանափակված Է մեկ տարի ժամկետով, բայց կարող Է երկարացվել:
Այժմ այդ հարցի շուրջ պետք Է քվեարկի Գերմանիայի խորհրդարանը: Առանց Բունդեսթագի մանդատի, գործողությանը ԳՖՀ-ի մասնակցություն չի լինի:
Գերմանիան պատրաստվում Է Սիրիա ուղարկել, մասնավորապես, «Տոռնադո» հետախույզ-ինքնաթիռներ, ֆրեգատ եւ լցավորող ինքնաթիռներ՝ ԻՊ-ի դեմ պայքարում գործողություններին աջակցելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян
2
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...
3
Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки
4
Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBank
5
Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась...



