Առողջապահության նախարարությունը հավաքագրում է կամավորների
ОБЩЕСТВОԱռողջապահության նախարարությունը տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով հավաքագրում է կամավորների։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։
«Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` առողջապահության նախարարությունը տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով հավաքագրում է կամավորների: Օրինակ`
- Բժշկական համալսարանի ուսանողներ, բուժքույրական կրթությամբ անձինք
- Թարգմանիչներ
- Տվյալների բազա լրացնողներ
- Հոգեբաններ, սոցիալական աշխատողներ, այլ մասնագիտություն և հմտություն ունեցող անձինք:
Հարկավոր են նաև կամավոր մեքենաներով վարորդներ, տեխնիկական անձնակազմ, որոնք պատրաստակամ են օգնել դեղորայք և սնունդ մատակարարելու հարցում:
Կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներին` 098 86 05 89, 077 37 11 15 և նշել Ձեր անունը, ազգանունը և այլ մանրամասներ»,- գրել է նա։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



