Խոշոր վթար Սյունիքում. բախվել են Mercedes Sprinter-ն ու Honda Fit-ը. բժիշկները պայքարում են 3 վիրավորների կյանքի համար
ОБЩЕСТВО
Սյունիքի մարզում, այսօր՝ մարտի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 06։30-ից 07։00-ն ընկած ժամանակահատվածում Երեւան-Երասխ-Գորիս ավտոճանապարհի 209 կմ հատվածում՝ Սիսիանի վարչական տարածքում, բախվել են Honda Fit մակնշի 34 RС 979 համարանիշի եւ Mercedes Sprinter մակնիշի 34 ՏA 062 ավտոմեքենաները:
Shamshyna.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով 2 հոգի, որոնցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն, իսկ 1 հոգի էլ՝ Սիսիանի բժշկակակն կենտրոն։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, եւ ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները։ Օպերատիվ են գործել նաեւ Սիսիանի եւ Գորիսի հիվանդանոցների բժիշկները։
Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



