Օլիմպիական խաղերը չեն հետաձգվի. պաշտոնական
СПОРТՕլիմպիական խաղերը հետաձգելու անհրաժեշտություն առայժմ չկա: Այս մասին հայտնել է Միջազգային օլիմպիական կոմիտեն: ՄՕԿ-ն այսօր՝ մարտի 17-ին, ժողով է անցկացրել, եւ կարծիք կար, որ այն կարող է հետաձգվել, ինչպես եղավ ֆուտբոլի Եվրոպայի 2020թ. առաջնության հետ:
Պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ ՄՕԿ-ը վճռական է տրամադրված անցկացնել խաղերը, եւ քանի որ դեռ ավելի քան 4 ամիս կա մինչեւ նախատեսված ժամկետները, այս փուլում կտրուկ որոշումներ կայացնելու կարիք չկա, իսկ թեմայի շահարկումը կարող է բացասական ազդեցություն ունենալ: ՄՕԿ-ը նաեւ հորդորել է մարզիկներին հնարավորինս լավ պատրաստվել Տոկիո 2020-ին:
Ամառային 32-րդ օլիմպիական խաղերը նախատեսված են հուլիսի 24-ից օգոստոսի 9: Oլիմպիական վարկանիշային մի շարք մրցաշարեր հետաձգվել են: Դրանցից վերջինը Լոնդոնում մեկնարկած բռնցքամարտի վարկանիշային մրցաշարն էր, որն ընդհատվեց երեկ, եւ որում ՀՀ-ն հասցրեց 1 ուղեգիր նվաճել: Այն բաժին հասավ Կորյուն Սողոմոնյանին (52կգ):