Ереван, 30.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ամեն ինչ լավ է լի­նե­լու, սա էլ կանց­նի

ОБЩЕСТВО

31 եմ, 1988 թվականի ծնունդ: Ծանր տարիներից քիչ հիշողություններ ունեմ, եղածներն էլ աղոտ են, ինչպես շատերի մոտ: Դա, իհարկե, մեր ծնողների շնորհիվ է, որոնք փորձում էին ամեն ինչ անել, որ մեր մանկությունից հաճելի դրվագներ մտապահեինք: Հիշում եմ՝ վառարան էր դրված խոհանոցում, տան միայն այդ հատվածն էր հասցնում տաքացնել: Վառարանի վրա մշտապես կաթսա կար, ջուր էինք տաքացնում՝ ամանները և հագուստը լվանալու համար: Իսկ վառարանի տակ թաց փայտն էինք չորացնում, երբեմն չէինք հասցնում, թաց-թաց փորձում էինք վառել, ծուխը լցվում էր տան մեջ: Մեկ-մեկ էլ գրքերն էին «զոհ գնում» կրակներին: 

Հիշում եմ՝ մի յուրահատուկ հաճույքով Լենինի հատորները, իսկ մի օր էլ հաստափոր հեռախոսագիրքը վառեցինք: Էլի հիշողություններ կան, երբեմն տխուր, երբեմն ուրախ, հիշողություններ ընտանիքով հավաքվելու և լոտո, իսկ երեխաներով՝ բակում ձնագնդի կամ պահմտոցի խաղալու մասին: Մենք խաղում էինք, իսկ մի քանի կիլոմետր այն կողմ արկեր էին պայթում: 

Պատերազմ էր, ծանր տարիներ էին: Մարդիկ իրենց ծնողներին, սիրելիներին ու հարազատներին էին կորցնում, բայց շարունակում էին ապրել, որովհետև այդ կռվում միայնակ չէին: Բոլորն իրար հարազատ էին, պատրաստ իրար ձեռք մեկնելու: Շատ ապրանքներ ձեռք բերելը դժվար գործ էր, գրեթե անհնար, ինքս «չեկով» հաց չեմ գնել, բայց դրա մասին այնքան եմ լսել, որ թվում է, թե մի քանի անգամ հերթ եմ կանգնել հացի համար: Պարենային այլ ապրանքներ գնելը ևս դժվար էր: Մինչ օրս խնամքով պահում ենք այն լամպը, որի մեջ նավթ էինք լցնում, պատրույգն ուղղում, մի քիչ բարձրացնում և սկսում վառել: Կերոսինի մասին էլ չասեմ, այդ տհաճ հոտը մինչև հիմա էլ կարծես զգում եմ: Մեծերն իրենց հիշողություններն ունեն, որոնք բոլորովին էլ հաճելի ու գունավոր չեն: Երբեմն պատմում են դրանք, բայց հետաքրքիր մի բան եմ նկատել՝ նույնիսկ այդքան ցավի ու դժվարությունների մասին խոսելիս շատերն ակամա ժպտում են, այդ ամենի մեջ ինչ-որ յուրահատուկ ջերմություն կա: Գուցե հենց դա էր պատճառը, որ ոչ ոք չէր հուսահատվում, բոլորն էին վստահ ու լավատես վաղվա օրվա նկատմամբ: Բոլորը համախմբված էին, միահամուռ, երբեմն փնթփնթան, բայց իրար հասնող, խնդիրները միասին հաղթահարող, հարևաններից մեկի տանը՝ վառարանի շուրջը հավաքվող ու վերջին նորություններով կիսվող:

Մենք՝ նկատի ունեմ սերնդակիցներիս և ավելի փոքրերին, միշտ ասում էինք, որ շատ բաներ չենք տեսել։ Պատերազմի ու ծանր տարիների մասին հիշողություններն աղոտ էին, արտակարգ դրության մասին ընդհանրապես միայն գրքային պատկերացում ունեինք։ Բայց արի ու տես, որ պատմությունը կրկնվելու սովորություն ունի։ 

Քառօրյա պատերազմ տեսանք: Իհարկե, այն իր ծավալներով ու մեր ունեցած կորուստներով անհամեմատելի է Արցախյան ազատամարտի հետ, բայց մենք՝ երիտասարդներս էլ զգացինք պատերազմի մահաբեր շունչը: 

Սրտատրոփ սպասում էինք, որ անհետ կորած զինծառայողի վերադարձի մասին լուր կլսենք, իսկ վիրավորների բարեհաջող վիրահատության մասին լուրերն իսկական ցնծություն էին բոլորիս համար: Այդ օրերին համախմբված էր նաև երկիրը: 

Չկային քաղաքական հոսանքներ, հասարակական ու քաղաքական գործիչներ, մենք նախ և առաջ հայեր էինք, որոնք ցանկանում էին, որ մղձավանջը շուտ ավարտվեր: Յուրաքանչյուրն իր ուժերի ներածին չափով ամեն ինչ անում էր դրա համար: Երբ լսում էինք երիտասարդների սխրագործության, կամավորների սահման մեկնելու, անհրաժեշտ ցանկացած պարագա սահման հասցնելու մասին, հպարտությունն ու արցունքները խեղդում էին, համոզվում էինք՝ չնայած խնդիրներին, մեզ համար ոչինչ կորած չէր, մենք կարող ենք համախմբվել և լուծում տալ ցանկացած խնդրի:

 

Նախօրեին Հայաստանում մեկ ամսով արտակարգ դրություն հայտարարվեց։ Այս բառերը լսելիս ու արտասանելիս առաջին զգացողությունը, որ ունենում ես, տագնապն է: Կարծում եմ՝ դա նորմալ է, անգամ բնական: Առավել ևս, երբ դրան գումարվում են այլ իրադարձություններ՝ առևտրի մեծ կենտրոնների ժամանակավոր փակում, հիմնարկությունների առցանց աշխատանք, մեծաքանակ գնումներ կատարող մարդիկ և այլն: Առավոտյան մեր խմբագրությունում բոլորս մեզ բռնեցինք այն մտքի վրա, որ առանց խցանումների ու կիսադատարկ ավտոբուսով աշխատանքի հասնելը բոլորովին էլ հաճելի չի եղել, որ քաղաքի լռությունն անընդհատ ուզում ես խախտել, որ սկսում ես կարոտել խցանումներին:

Երկար թվացող նախաբանը 1990-ականների, հետո արդեն Ապրիլ յան պատերազմի մասին միայն մեկ նպատակ ունի՝ ցույց տալու, որ մենք ավելի ծանր փորձություններ ենք հաղթահարել և միշտ, որպես պետություն ու ժողովուրդ, հաղթող ենք դուրս եկել դրանցից: Չեմ կարող ու չեմ էլ պնդի, որ այդ ընթացքում կամ թեկուզ հիմա ուշացող որոշումներ կամ սխալներ թույլ չենք տվել: Իհարկե, թույլ ենք տվել, բայց փորձություններն անցյալում են մնացել:

Չի կարելի թույլ տալ, որ գրեթե ամբողջ աշխարհն իր ճանկերի մեջ վերցրած հիվանդությունը, որը նաև չշրջանցեց Հայաստանը, որևէ կերպ ընկճի մեզ, ստիպի կորցնել լավատեսությունը, սթափությունը: Մեզ ընդամենը պետք է համբերատար, բայց միևնույն ժամանակ զգոն լինել: Երբեք չկորցնել լավատեսությունը, իրար օգնելու կարողությունը: Ոնց կասեն մեր մեծերը՝ նմա՞ն խնդիրներ ենք հաղթահարել, սա էլ կանցնի: Ամեն ինչ լավ է լինելու, այլ տարբերակ լինել չի կարող: Գուցե այս ընթացքում մենք այնքան քաջություն ունենանք, որ վերարժևորենք մեր կյանքը, փոխհարաբերությունները, արարքները և սկսենք շատ հարցերի այլ կերպ նայել ու էլ ավելի գնահատել մեր ունեցածը։ Հուսով եմ՝ այդպես կլինի: Առողջ լինենք ու սիրով ապրենք։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old Yerevan