Ծովագյուղի մոտակայքում ավտոմեքենան ընկել է Սևանա լիճը. կա տուժած
ОБЩЕСТВОՄարտի 17-ին՝ ժամը 17:45-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի Ախթամարի արձանի մոտակայքում ավտոմեքենան ընկել է Սևանա լիճը. կա տուժած:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Երևան-Դիլիջան ավտոճանապարհի 71-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սայաթ Մ., ծնված 1979 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել Սևանա լիճը (70 սմ խորություն). ավտոմեքենան ջրից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Մինչ ջրափրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է Սևանի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Ջրափրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան դուրս են բերել ջրից:
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян



