Ереван, 30.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Շփու­մը կհասց­վի նվազագույնի, կնվա­զեն կո­ռուպ­ցի­ոն ռիս­կե­րը

ОБЩЕСТВО

Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություն և լրացումներ կատարել «Քաղաքացիական կացության ակտերի մասին», ինչպես նաև «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում։ Ըստ նախագծի՝ ձևավորվելու է քաղաքացիական կացության ակտերի գրանցման նոր համակարգ, որտեղ որոշում կայացնող աշխատակցի և դիմողի միջև շփումը հասցվելու է մինիմալ անհրաժեշտության, նվազեցնելով ցանկացած տեսակի կոռուպցիոն ռիսկ: 

Նախատեսվում է նաև քաղաքացիների սպասարկման ոլորտն ապահովել բարձր որակավորման մասնագետներով, փոփոխություններ կատարելով հաստիքացուցակներում՝ նվազեցնելով դրանց թվաքանակը և բարձրացնելով աշխատավարձերը: Արդարադատության նախարարության համակարգում նախատեսվում է ստեղծել քաղաքացիական կացության ակտերի գրանցման սպասարկման կենտրոններ (Front office), օժտված քաղաքացիների խորհրդատվության տրամադրման, դիմումների ընդունման գործառույթով, իսկ դիմումների ուսումնասիրությունն իրականացվելու է գործակալության կողմից (Back office):

Ի՞նչ պատկեր ունենք ներկայումս։ 2003 թվականի դեկտեմբերի 18-ին կառավարության կողմից ընդունվել է «ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տարածքային բաժինները համայնքների ենթակայությանը հանձնելու մասին» որոշումը, որը ուժի մեջ է մտել 2004 թվականի հունվարի 1-ից: 

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման ընդունման արդյունքում քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում ձևավորվել է սպասարկման որակի բարձրացման և դրա նկատմամբ վերահսկողության իրականացման ոչ արդյունավետ երկաստիճան համակարգ, որտեղ արդարադատության նախարարությանը փաստացի վերապահվել է համայնքային ենթակայությանը հանձնված ՔԿԱԳ տարածքային մարմինների նկատմամբ մեթոդական ղեկավարումը և նրանց գործունեության օրինականության նկատմամբ վերահսկողությունը, մինչդեռ կարգապահական կանոնների պահպանումը փոխանցվել է համայնքներին: 

Այս տարիների ընթացքում ձևավորված համակարգի արդյունքում ՔԿԱԳ տարածքային մարմինների կողմից քաղաքացիների սպասարկման որակի նկատմամբ հասարակությունում ձևավորվել են ոչ դրական կարծրատիպեր, կարծում են գերատեսչությունում։ 

Ընդ որում, 16 տարվա ընթացքում փաստացի որևէ ՔԿԱԳ տարածքային մարմնի ղեկավար կամ աշխատակից չի ենթարկվել համայնքի ղեկավարի կողմից խիստ կարգապահական տույժերի: Արդարադատության նախարարության կողմից ներկայացված առաջարկությունները՝ այս կամ այն ՔԿԱԳ տարածքային մարմնի ղեկավարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին, որպես կանոն, ավարտվել են նվազ կարգապահական տույժերի կիրառմամբ, որի արդյունքում ձևավորվել է ՔԿԱԳ տարածքային մարմինների աշխատակիցների «պատասխանատվության չենթարկվելու, անձեռնմխելիության» մթնոլորտ:

 Ստեղծված իրավիճակում արդարադատության նախարարությունը՝ որպես ոլորտը կանոնակարգող, քաղաքականությունը մշակող մարմին, որը ներկա պահին ունի բազմաթիվ ծրագրեր ուղղված քաղաքացիների սպասարկման որակի բարձրացմանը, դրա համապատասխանեցմանը ժամանակակից պահանջներին, որպեսզի քաղաքացիները ստանան որակյալ խորհրդատվություն, որտեղ որոշում կայացնող և քաղաքացի շփումն առավելագույն կնվազեցվի, կարող է իրականացնել բացառապես համակարգային ամբողջական փոփոխության՝ յուրաքանչյուր աշխատակցի կողմից կատարված գործողության կամ անգործության հետևանքով խիստ պատասխանատվության արժեհամակարգի ձևավորման արդյունքում:

Այս նախագծով նախարարությունն առաջարկում է որպես քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտի ամբողջական համակարգային փոփոխության առաջին փուլ, Երևանին հանձնված թվով 9 ՔԿԱԳ տարածքային մարմինները վերակազմավորել արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության քաղաքացիների սպասարկման բաժնի կենտրոնների (Front office)՝ օժտված քաղաքացիների խորհրդատվության տրամադրման, դիմումների ընդունման և գործակալության (Back office) կողմից դիմումների ուսումնասիրության արդյունքում ձևավորված թղթային ձևաչափով փաստաթղթերի փոխանցման լիազորություններով: 

Տվյալ համակարգի առկայության դեպքում սպասարկման կենտրոնների բոլոր աշխատակիցների գործունեությունը գտնվելու է արդարադատության նախարարության անմիջական վերահսկողության ներքո և մշտադիտարկման տակ:

 Նախագծի ընդունման արդյունքում Երևանում ձևավորվելու է քաղաքացիական կացության ակտերի գրանցման նոր համակարգ, որտեղ որոշում կայացնող աշխատակցի և դիմողի միջև շփումը հասցվելու է մինիմալ անհրաժեշտության, նվազեցնելով ցանկացած տեսակի կոռուպցիոն ռիսկ: Նախատեսվում է նաև ուշադրություն դարձնել բարձր որակավորում ունեցող մասնագետներով ոլորտը համալրելու անհրաժեշտությանը, փոփոխություններ կատարելով հաստիքացուցակներում, ավելի կոնկրետ նվազեցնելով աշխատողների թվաքանակը և բարձրացնելով աշխատավարձերը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции