Էջմիածնի նշանդրեքից հայտնի կնոջ հարազատները ծեծի են ենթարկել հումորային տեսանյութի հեղինակին
ОБЩЕСТВОԷջմիածնի հայտնի նշանդրեքի մասնակից կնոջ հարազատները երեկ ծեծի են ենթարկել «Սեյ Չիզ» սրճարանի աշխատակից Սերգեյ Սարգսյանին: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Սերգեյ Սարգսյանը:
Նա ասաց, որ այս առնչությամբ վաղը մանրամասներ կներկայացնի:
Նշենք, որ այս օրերին Էջմիածնում տեղի ունեցած նշանդրեքի մասնակից կնոջ հասցեին հնչած տարատեսակ քննադատություններից զատ նաև հումորներ են անում: Մասնավորապես, Սերգեյ Սարգսյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ մեքենայով քաղաքում շրջելիս նշում է, որ կորոավիրուսը տարածած «ծյոծը» կարողացել է լուծել խցանումների հարցը և որքան հեշտ է դարձել երթևեկելը Երևանի փողոցներով հենց նրա շնորհիվ:
«Նենց կուզեի քո հետ ծանոթանայի, պաչպչվեի, օգտակար լինեի ձեր առիթին։ Այ սենց են հարց լուծում, ոնց որ ծյոծը լուծեց Երևանի տրանսպորտի հարցը, ոչ թե քաղաքապետարանի պես: Էջմիածնեցի մորքուր առողջություն քեզ, հաջորդ ագամ, որ տենց պլաններ ա լինում մոտդ երկիրը ոչ թե պարալիզացնես, այլ կարգավորես, շարժը պակասացնես, հիվանդներն էլ թող մեռնեն: Էջմիածնեցիք так держать, մորքուր բռնվի...»,-տեսանյութում ասում է Սերգեյ Սարգսյանը։
Նշենք, որ կնոջ հարազատները հաշվեհարդար են տեսել հենց այս տեսանյութում կնոջ հասցեին հնչեցրած արտահայտությունների համար:
1
Во Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрд
2
Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»
3
Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»
4
Отказ от традиционных ценностей ведёт не к свободе, а к хаосу
5
Доказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже
...



