Հրդեհ ՀՀ կառավարության մասնաշենքի սենյակներից մեկում. ԱԻՆ
ОБЩЕСТВОՄարտի 19-ին, ժամը 22:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՀՀ կառավարության 1-ին մասնաշենքի 4-րդ հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ սենյակներից մեկում այրվել է գրասենյակային գույք:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:32-ին, մարվել՝ 22:44-ին:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream



