Ավտովթար` Կոտայքի մարզում. 30-ամյա վարորդը «Արծվի թևեր»-ի մոտ գահավիժել է անդունդը
ОБЩЕСТВОԱյսօր՝ մարտի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 30-ամյա Ալբերտ Սարգսյանը իր վարած Renault մակնիշի 26 ԼՏ 652 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում «Արծվի թևեր»-ի մոտ՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով և ապառաժ քարերին բախվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել է անդունդում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը, ում մոտ 200 մետր անդունդից հատուկ ճոպանների ու պատգարակի միջոցով դուրս են բերել օպերատիվորեն ժամանած հրշեջ-փրկարարները, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream



