Հայտնի է`ով կքննի Արամ Օրբելյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
ПОЛИТИКАԵրկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան, փաստաբան Արամ Օրբելյանի դատական հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մակագրվել է դատավոր Ալեքսեյ Սուքոյանին: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից:
Նշենք, որ փաստաբանը վարչապետից պահանջում է զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքել և զրպարտությամբ պատճառված վնասը փոխհատուցել։
Հիշեցնենք, որ վարչապետը հայտարարել էր, որ Արամ Օրբելյանը, որը հանդիսանում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը, «էն ժամանակներում, երբ Մարտի 1-ի հետ կապված գործ էր քննվում ՍԴ-ում, բազմիցս ելումուտ է արել Սահմանադրական դատարան», որը չի արձանագրվել սահմանված կարգով, իսկ «ոստիկանները բացատրություն են տվել, որ ՍԴ նախագահի օգնականը կամ աշխատակազմի ղեկավարն ասել է՝ շեֆի սանիկն է, թող գա, մի գրանցեք»:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



