Հիշե'ք ԱՄՆ կատարված կառավարության եւ խորհրդարանականների բազում ու ճոխ այցերը․ Աշոտյան
БЛОГՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԱՄՆ կառավարության որոշումը՝ դադարեցնել Արցախին տրամադրվող օգնությունը օէվա ամենաքքնարկվող հարցերից էր։
Իհարկե, ճշմարիտ են պնդումները Ադրբեջանի լոբիստական ազդեցության մասին։ Սակայն դրանք միշտ էլ եղել են։ Բա ինչու՞ նման որոշում նախկինում չէր կայացվում։
Իդեպ, ընդգծեմ, որ ԱՄՆ-ն բոլոր գերտերություններից ամենալոյալն էր Հայաստանի «թավշյա» իշխանությունների նկատմամբ։
Հիշեք ամերիկյան զանազան վարկանիշները, պետդեպի կողմնակալ զեկույցները, ամերիկյան պաշտոնյաների լռությունը նույն հանրաքվեի հետ կապված ...
Հիշեք նաեւ ԱՄՆ կատարված կառավարության եւ խորհրդարանականների բազում ու ճոխ այցերը։
Ակնհայտ է, որ սա Հայաստանի ներկայիս իշխանությունների կողմից տարվող սխալներով լի արտաքին քաղաքականության հետեւանք է նաեւ։
Կոնկրետ պատճառը իմանալով հանդերձ՝ հիմա այն չեմ բարձրաձայնի»:
1
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
2
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
3
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
4
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»
5
Политическая месть ценой экономической безопасности: «Паст»



