Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Չեղարկումները շատացել են ու հասել անգամ մինչև հունիս». տուրիզմի հայկական ֆեդերացիան առաջարկներ ունի

ИНТЕРВЬЮ

Սպասելի էր, որ համավարակի ազդեցությունն առաջին հերթին ակնառու է լինելու հենց զբոսաշրջության ոլորտում: Օրերս ոլորտի շուրջ 200 ներկայացուցիչներ միացել էին change.org կայքում հրապարակված խնդրագրին, որն ուղղված էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Իր հերթին Տուրիզմի հայկական ֆեդերացիան դեռ մարտի 12-ին է համապատասխան գրություն ու առաջարկություններ ներկայացրել ինչպես վարչապետին, այնպես էլ զբոսաշրջության կոմիտե: Այս մասին «Փաստի» հետ զրույցում ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը՝ նշելով, որ հանդիպում են ունեցել նաև ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովի հետ:

«Այդ ժամանակ արդեն չեղարկումներ կային, և հիմա, ըստ էության, այդ չեղարկումները ավելի են շատացել ու հասել անգամ մինչև հունիս: Այս մասին ահազանգում են ֆեդերացիային անդամակցող թե՛ զբոսաշրջային օպերատորները, թե՛ հյուրանոցները, թե՛ տրանսպորտային ընկերությունները: Հանրային սնունդ մատուցող ծառայությունները ևս նման ահազանգեր են հնչեցնում: 

Սա նշանակում է, որ զբոսաշրջային ոլորտի ծառայություններ մատուցողները եկամուտներից ընդհանրապես զրկվում են: Եկամուտներ չեն ստանում, բայց իրենց աշխատատեղերը պահպանելու, հարկերը վճարելու խնդիր ունեն, ինչպես նաև շահութահարկի գծով կանխավճար վճարելու պարտավորություններ: Նրանցից շատերը վարկեր ունեն, ու պետք է կատարեն թե՛ վարկային, թե՛ հարկային պարտավորությունները՝ զուգահեռ պահպանելով աշխատատեղերը, ինչպես նաև վճարել աշխատողների աշխատավարձերը: Սա կարող է հանգեցնել մի վիճակի, երբ մենք կարող ենք սնանկացումների շարք ունենալ: Ոլորտն իսկապես վտանգի տակ է»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Մեխակ Ապրեսյանը նշեց, որ նամակում ընդգծել են զբոսաշրջության կարևոր դերի մասին: Մասնավորապես, որ ոլորտը սնում է տնտեսության բոլոր ճյուղերը, սնվում այդ ճյուղերով, նպաստում նաև կայուն տնտեսական զարգացմանն ու տնտեսական աճին. «Եթե զբոսաշրջությունը փլուզվեց, այդ հանգամանքը խորը բացասական ազդեցություն կունենա տնտեսության վրա»:

Խոսելով իրենց առաջարկությունների մասին՝ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ այդ առաջարկություններից հիմնականը տեղ է գտել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառման նախագծի մեջ, ինչը ողջունելի է իրենց կողմից: «Կառավարությունը առաջարկում է, որ անտոկոս վարկ տրամադրվի, ինչը կարող են օգտագործել և՛ առկա հարկերը վճարելու, և՛ աշխատողներին աշխատավարձ տալու ու կոմունալ վճարումների համար: 

Անտոկոս վարկը նշանակում է փող ներարկել տնտեսության մեջ, ինչը հարկաբյուջետային քաղաքականության լավ օրինակ է: Սա ավելի լավ տարբերակ է, քան հարկային արձակուրդը, որովհետև տրամադրել հարկային արձակուրդ, նշանակում է՝ ընդհանրապես փողի շրջանառություն չանել, ասել՝ փող մի մուտքագրեք բյուջե, վեց ամիս հետո կգաք ու հարկ կտաք: Իսկ թե որտեղի՞ց են տալու այն ժամանակ ավելի վատ իրավիճակում հայտնված կազմակերպությունները, հայտնի չէ»,-ասաց նա:

Մեր զրուցակիցը նշեց, որ հավել յալ նոր առաջարկություններ ունեն, որոնք ուղարկելու են կառավարությանը: Մեխակ Ապրեսյանը ընդգծեց նաև, որ իրենց առաջարկություններին ոլորտի մի շարք կազմակերպություններ ևս միացել են:

«Եթե այդ անտոկոս վարկն ավելի երկար ժամկետով տրամադրվի, ավելի ձեռնտու կլինի ոլորտի կազմակերպությունների համար: Պետք է հաշվի առնել զբոսաշրջության ոլորտի առանձնահատկությունը. այս ոլորտի վերականգնումն ավելի ուշ է լինելու: Երկու տարին բավարար չի լինի, որ կարողանան նորից ոտքի կանգնել, նորից եկամուտներ ունենալ և ի վիճակի լինել կատարել բոլոր պարտավորությունները: 

Եթե այդ անտոկոս վարկը լինի գոնե 3 տարի ժամկետով, և դրանց մարումը նախատեսվի ոչ շուտ, քան վարկը վերցնելուց մեկ տարի հետո, այդ պարագայում բարենպաստ կլինի: Մի հարց էլ կա. հնարավորության դեպքում վատ չի լինի, որ գոնե առաջին երկու-երեք ամիսների կտրվածքով սուբսիդավորվեն ոլորտի աշխատողների աշխատավարձերը: Առաջարկում ենք այդ հնարավորությունը ևս դիտարկել ու քննարկել»,-նշեց Մ. Ապրեսյանը՝ շեշտելով, որ ակնկալում են նաև իրական վարկային արձակուրդ: 

«Այսինքն, որ վարկի մարման գրաֆիկը ողջամիտ ժամկետով տեղափոխվի, և ոչ թե ասեն՝ երեք կամ երկու ամիս կարող եք չվճարել, բայց հետո, հենց այդ ժամկետը լրանա, այդ երեք ամսվա վճարելիքն էլ հենց այդ ժամանակ պահանջեն: Դա ավելի ծանր իրավիճակի մեջ կգցի ոլորտի ներկայացուցիչներին»,-շեշտեց նա:

Մեր զրուցակիցն ընդգծեց նաև անտոկոս վարկով վարկային պարտավորությունները սպասարկելու հնարավորության անհրաժեշտության մասին. 

«Օրինակ բերեմ: Մեզ մոտ կան տրանսպորտային կազմակերպություններ, որ տրանսպորտային պարկը թարմացնելու համար վարկ են վերցրել, լավ ավտոբուսներ են ներմուծել, բայց այսօր եկամուտ չունեն ու փաստի առաջ են կանգնած: Իրենք բավականին մեծ ծավալի վարկային պարտավորություններ ունեն, և եթե հնարավոր չէ ողջամիտ, մի քիչ ավելի երկար վարկային արձակուրդ տրամադրել, լավ կլինի, որ կարողանանք այդ անտոկոս վարկն ուղղել նաև այդ վարկային պարտավորությունների սպասարկմանը»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельности