Աբովյանում «Ford Fusion»-ը բախվել է բենզալցակայանի լիցքավորման սարքին. Կա վիրավոր (ֆոտո)
ОБЩЕСТВО
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 25-ին, ժամը 01:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում տեղի է ունեցել ավտովթար՝ ավտոմեքենան բախվել է բենզալցակայանի լիցքավորման սարքին. կա վառելիքի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դավիթ Ջ., ծնված 1986 թ.) բախվել է բենզալցակայանի լիցքավորման սարքին. առկա է վառելիքի արտահոսք:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել տարածքի լվացման աշխատանքներ:

1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как вы думаете, где будет Армения?



