Ողբերգական վթար Տավուշում. «ՈւԱԶ»-ով «Գոգդաղ» հանդամասում շրջվել է. կա 1 զոհ, 3 վիրավոր (ֆոտո)
ОБЩЕСТВОՏավուշի մարզում, այսօր՝ մարտի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 02։00-ի սահմաններում Նոյեմբերյան համայնքի վարչական տարածքին պատկանող «Գոգդաղ» կոչվող հանդամասում Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրի բնակիչ՝ 29-ամյա Գեւորգ Վրացյանը իր վարած «ՈՒԱԶ» մակնիշի 35 ZX 678 համարանիշի ավտոմեքենայով դեռեւս անհայտ պայմաններում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը եւ կողաշրջվել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով ուղեւոր՝ Երեւանի բնակիչ, 31-ամյա Ստեփան Էվանեսյանը մահացել է, իսկ վարորդ Գ. Վրացյանն ու ուղեւորներ՝ Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրի բնակիչներ, 31-ամյա Նարեկ Զուրաբյանը, 31-ամյա Վարդան Վրացյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նոյմբերյան» բժշկական կենտրոն։

1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как вы думаете, где будет Армения?



