Ինչպե՞ս են տղամարդիկ իրականում ընկալում սեքսը և մտածում ինտիմ մտերմության մասին
ЛАЙФ1․ Սեքսն սկսում է մարմնում
Եթե կնոջ մոտ ցանկությունը կարող է առաջանալ երևակայության կամ զգացմունքների շնորհիվ, տղամարդու մոտ այն հիմնականում ֆիզիկական շփման կամ պատկերի շնորհիվ է առաջանում։ Պատճառը տեստոստերոնի բարձր մակարդակն է, որը պատասխանատու է գրգռվածության համար։ Տղամարդու մարմինն ակնթարթորեն արձագանքում է, երբ տեսնում է մերկ կնոջ։
2․ Սեքսը սով է
Տղամարդկանց համար սեքսի ծարավը նման է քաղցրի պակասին։ Նրանք յուրաքանչյուր սեքսուալ տեսարան ընկալում են գաստրոնոմիկ հաճույք ստանալու անսպասելի հնարավորություն։ Այդ պատճառով տղամարդկանց ուղեղը միշտ ուգևորված է նոր փորձի մասին մտքից։
3․Սեքսն էներգիա է
Տղամարդկանց համար սեքսուալությունը հարաբերությունները լցնում է պոտենցիալով և անհանգստությամբ։ Սեքսը նրանց դրայվ և էներգիա է տալիս, որպեսզի նպատակներին հասնեն։ Այդ թվում օգնում է հաղթահարել ամենօրյա դժվարությունները՝ խոստանալով մրցանակ օրվա վերջում։
4․ Սեքսը անհանգստություն է
Տղամարդու ընկալմամբ սեքսը հետաքրքիր արկած է և հաճույք ստանալու ամենաապահով միջոցն է։Այդ պատճառով ֆլիրտի յուրաքանչյուր պահ, ծիծաղ, սեքսուալ կազմվածք կամ պատկեր ազդում է տղամարդու ուղեղին։ Այն նույնիսկ ոգևորվում է մի այնպիսի ակնարկից, որը կարող է կապված լինել սեքսի հետ։
5․ Սեքսը սեր է
Սեքսուալ էներգիայի ազատումը տղամարդկանց թույլ է տալիս զգալ, որ նրանք վերջապես տանն են։ Սեքսը նրանց համար սիրո, քնքշանքի և աջակցության արտահայտման ձև է։
6․ Սեքսը սիրո արտահայտման միջոց
Կարծրատիպ կա, թե տղամարդիկ անկողնում էգոիստ են, բայց իրականում նրանցից շատերն են ցանկանում զուգընկերուհուն այնպիսի հաճույք պատճառել, ինչպիսին ստանում են իրենք։ Նրանք հաճախ են մտածում և հարցնում, թե ինչպես զուգընկերուհուն հաճույք պատճառեն։ Եվ սա սիրո արտահայտման ձև է։
Ե՞վ
Շատ կանայք սկզբից նախընտրում են էմոցիոնալ կապը, իսկ հետո՝ ֆիզիկականը։ Տղամարդկանց մոտ ամեն ինչ հակառակն է․ նրանք ավելի լավ է սկսեն սեքսից, որպեսզի իրենց էմոցիոնալ առումով կապված զգան։ Վերջում տղամարդկային սեքս-դրայվը հարաբերություններում լավ նշան է, սիրո արտահայտման ևս մեկ միջոց է։