Ինչ է պատմում մարդու մասին իր ձեռագիրը
ЛАЙФՀոգեբանության մեջ կան բազմաթիվ մեթոդներ մարդու բնավորությունը իմանալու համար,այդ մեթոդներից մեկն էլ ձեռագրաբանությունն է․․․
1.Ուղիղ տառերով ձեռագիրը խոսում է կամքի ուժի, սառնասրտության և հանգստության մասին: Հուզական անկայուն վիճակում գտնվող կամ ալկոհոլը չարաշահող մարդկանց մոտ դողդղացող ձեռագիր է: Հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց գրավոր խոսքում բացակայում են կետադրական նշանները, շատ են անիմաստ և չկապակցված բառերը:
2.Ձեռագրի 20-30 աստիճան անկյունային շեղումը դեպի աջ ամենից շատ հանդիպող շեղումն է: Նման ձեռագրի տերն իր հույզերը բացահայտ արտահայտող մարդ է: 50-60 աստիճան անկյունային շեղումը վկայում է ձեռագրի տիրոջ սիրառատ և շփվող լինելու մասին: Դեպի ձախ կտրուկ անկյունային շեղումը վկայում է այն մասին, որ ձեռագրի տերը ձախլիկ է և հակված է թաքցնել իր իրական հույզերը:
3.Եթե ձեռագրից զգացվում է, որ մարդը գրելիս ուժեղ սեղմում է թղթի վրա, դա խոսում է մարդու համառության և աշխատասիրության մասին: Թեթև սեղմելու դեպքում ձեռագրի տերը, արպես կանոն, զգայուն և նրբանկատ մարդ է:
4.Տառերի կլորությունը խոսում է այն մասին, որ մարդը հակված է համագործակցության: Նա հակված չէ իր տեսակետը պնդելիս համառել: Անկյունային սուր տառերով ձեռագրի տերերը, հակառակը` անընդհատ մրցակցության մեջ են ձեզ հետ իրենց տեսակետների պաշտպանության համար:
5.Տառերի չափսերը նույնպես նշանակություն ունեն: Փոքր տառերը ցույց են տալիս, որ մարդն իր գործերում կենտրոնանում է մեկ կոնկրետ նպատակի վրա և աշխատում այդ ուղղությամբ: Միմյանց միագյուսված փոքրիկ տառերը, որոնք գրեթե անընթեռնելի են դարձնում ձեռագիրը վկայում են այն մասին, որ մարդը շփվող չէ և սիրում է իր ժամանակը միայնության մեջ անցկացնել: Խոշոր տառերի տերերը որպես կանոն ագրեսիվ և էքսպրեսիվ են և առաջնորդի տվյալներ ունեն: