Ռոբենը «Բավարիայից» հեռանալու ցանկություն չունի
СПОРТ«Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենը հայտարարել է, որ այլ ակումբում հանդես գալու մտադրություն չունի: Ավելի վաղ բրիտանական մամուլում լուրեր էին շրջանառվում, որոնց համաձայն` Ռոբենի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»:
«Երբեք չեմ մտածել «Բավարիայից» հեռանալու մասին: Ես երջանիկ եմ Մյունխենում, իմ ընտանիքը` ևս: Ակումբի ղեկավարության հետ մինչև 2017 թվականը նախատեսված պայմանագիր ունեմ: Ֆուտբոլում պետք չէ հեռավոր ապագային նայել, բայց այս պահին ինձ ամեն ինչ դուր է գալիս»,-ասել է Ռոբենը «TalkSport»-ին տված հարցազրույցում:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



