Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Վար­կա­վոր­ման ինս­տի­տու­տի սխալ կի­րառ­ման պա­րա­գա­յում մեծ է հա­վա­նա­կանու­թյու­նը, որ մեր ֆի­նան­սա­կան հա­մա­կար­գը կվտանգ­վի»

ИНТЕРВЬЮ

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման փաթեթների մի մասն, ինչպես հայտնի է, կրում է տնտեսական, մյուսը՝ սոցիալական բնույթ: Խոսքը, ընդհանուր առմամբ, կառավարության նախատեսած 8 փաթեթների մասին է: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը դեռ չի շտապում փաթեթների հնարավոր արդյունավետության վերաբերյալ գնահատական տալ: 

Ընտրված գործիքակազմերը, ըստ նրա, որոշ դեպքերում վերանայումների կարիք ունեն: Բացի այդ, տնտեսագետը կարծում է, որ դրանք կիրառելուց առաջ պետք է ծանրակշիռ գնահատել ռիսկերը, որոնք մեր պարագայում առավել քան ակնհայտ են:

«Առհասարակ ամբողջ աշխարհում բոլոր իշխանությունները մշակում են այս արհավիրքին դիմակայելու միջոցառումները, որոնց շարքում առաջին հերթին առողջապահական, սոցիալական ու տնտեսական փաթեթներն են: Մարդկային ռացիոնալ գործունեության բոլոր ասպարեզները այս իրավիճակում գտնվում են կոլապսային վիճակում: Եվ ցանկացած կառավարության կարևորագույն գործն այս պահին նաև նման փաթեթների ընդունումը պետք է լինի: Բայց մեր պարագայում ինձ թույլ չեմ տա ասել, որ վերոնշյալ փաթեթները մշակելով՝ արդեն մեծագույն քայլ է արված: 

Ինչո՞ւ, որովհետև այդ քայլերի ու գործիքակազմերի իրականացման համատեքստում պետք է դիտարկել նախ մեր ֆինանսական փոքր հնարավորությունները: Մենք, փաստորեն, այդ փոքր հնարավորություններով պետք է դիմակայենք տարբեր ուղղություններում առաջացած խնդիրներին: Ամեն դեպքում, դիմակայելու ինչ-որ ձևեր են առաջարկվել, բայց թե արդյունավետությունը որքանով մեծ կլինի, ժամանակը ցույց կտա: Այս պահին, իմ կարծիքով, ավելի զուսպ գնահատական պետք է տալ, մյուս կողմից՝ ընդգծել, որ, ամեն դեպքում այս առումով կառավարությունն այլընտրանք չուներ, պետք է մշակեր այդ փաթեթները»,-«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը:

Որպես առաջնային խնդիր, Վարդան Բոստանջյանը մատնանշեց փաթեթներում առկա արտոնություններից օգտվողների հնարավոր շրջանակների խնդիրը:

«Ամենակարևորը հասցեագրվածության, հասանելիության ու օբյեկտիվ մոտեցումների հարցն է: Այս երեք կարևոր բաղադրիչներն ապահովելու տեսանկյունից խնդիրներ կարող են լինել և դեռ հարց է՝ ներառված աջակցության տեսակները կհասնե՞ն այնտեղ, որտեղ պետք է առաջինը հասնեն»,ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ այս առումով նոր մեխանիզմների ներդրման կարիք կա:

Տնտեսագետն առանձին է դիտարկում հատկապես վարկավորման առաջարկներով պայմանավորված հնարավոր խնդիրները: «Ես չէի ասի, որ սա լավագույն, բայց, այդուհանդերձ, անհրաժեշտ միջոցներից մեկն է: Զուգահեռ՝ հասկանալի է, որ նման իրավիճակում տնտեսվարող սուբյեկտները մեծամասամբ իրենց կամքից անկախ հայտնվում են պարապուրդում: Հայտնվելով պարապուրդում՝ նրանք եկամուտ չեն ստեղծում, իսկ եկամուտ չստեղծելու պարագայում ֆինանսական ռեսուրսների խիստ պակաս են ունենում: Լավ, ենթադրենք վարկեր տրամադրվեցին այնքան, ինչքան իրենց հարկավոր է, բայց հետո չէ՞ որ այդ վարկերը փակել է պետք: 

Այստեղ հարցն այլ դաշտում է: Իրականում բանկային, ֆինանսական ինստիտուտների ծանրաբեռնվածությունը շատ չափագրված, ինչպես նաև համակողմանիորեն հաշվարկված պետք է լինի, որ ունքը սարքելու փոխարեն հանկարծ աչքը չհանենք: Հանգամանքների բերումով ստացվել է այնպես, որ Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական համակարգն անցած տարիների ընթացքում հարաբերական կայուն իրավիճակում է եղել: Հիմա ուզում եմ ասել, որ վարկային պարտավորությունների, վարկավորման ինստիտուտի սխալ կիրառման պարագայում մեծ է հավանականությունը, որ մեր ֆինանսական համակարգը կվտանգվի»,-ասաց նա՝ շեշտելով, որ այս առումով ևս վերանայումների կարիք կա, ինչը բարձր պրոֆեսիոնալիզմ ու արհեստավարժություն է պահանջում:

Վարդան Բոստանջյանը նաև դրական կետեր է նկատել փաթեթներում: Խոսքը հատկապես գյուղատնտեսությանը վերաբերող հատվածի մասին է: «Բոլոր դեպքերում, չհաշված բացասական կողմերը, գոնե գյուղատնտեսության աջակցության կտրվածքով դրական կարծիք ունեմ: Իրականում գործունեության ամենադժվար մասը հենց գյուղատնտեսության ոլորտում է: Ես ողջունում եմ այդ առաջարկները, բայց, միևնույն ժամանակ, ուզում եմ այդ աջակցության չափերը հասկանալ: Այս պարագայում ևս կա այն իրական հասցեատերերին հասցնելու հանգամանքը»,-ասաց մեր զրուցակիցը:

Ամփոփելով՝ նա շեշտեց, որ հիմնական մտահոգությունն այն է նաև, որ այս ամենը պարզապես չմնա թղթի վրա, չլինի կիսատ ու անավարտ, ինչպես նախկինում հայտարարված մի շարք խոստումներ. «Անցած երկու տարիների ընթացքում անարդյունավետ դեգերումների մեջ ենք եղել, բայց իրականում չենք կարողացել որևէ բնագիծ ու հաջողություն արձանագրել: 

Այդուհանդերձ, լավատես եմ: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ հասկանում եմ, որ ցանկացած անկման վերջում հատակ կա, որից պետք է նոր վերելք սկսել: Ուղղակի ամբողջ հարցն այն է, թե այդ վերելքը ե՞րբ կսկսվի»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельности