Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րը պար­զա­պես պայ­քա­րում են իրար դեմ, մինչ­դեռ նրանք պետք է պայ­քա­րե­ին Հա­յաս­տա­նի ապա­գա­յի հա­մար»

ИНТЕРВЬЮ

Արդեն մի քանի շաբաթ է, ինչ ամբողջ աշխարհը և Հայաստանը կարծես սպասողական վիճակի մեջ են: Շատերս մեզ համոզել ենք, որ ոչինչ փոխել չենք կարող, ուստի միայն տանը մնալով և ինքնամեկուսանալով կարող ենք նպաստել իրավիճակի բարելավմանը, բացասական ցուցանիշների չավելանալուն: Իհարկե, որքան էլ մեզ համոզենք, որ տանը բազում գործեր ունենք անելու, որոնք որևէ կերպ ավարտին չենք հասցրել, որքան էլ ֆիլմեր դիտենք ու գրքեր կարդանք, միևնույն է՝ տեղեկատվական հոսքերը շատերիս հանգիստ չեն տալիս: Այս դեպքում ի՞նչ անել բացասական լիցքեր չկուտակելու համար: 

Համահայկական գրողների միության նախագահ, գրականագետ Աբգար Ափինյանը նշում է՝ չկա չարիք առանց բարիքի: «Ամեն մեկն այս օրերը պետք է յուրովի օգտագործի իր աշխատանքային ոլորտում գիտելիքներ ձեռք բերելու, առաջ գնալու, նոր ձեռնարկներ ու մտահղացումներ նախաձեռնելու համար: Սա համաշխարհային չարիք է և շատ ծանր իրողություն: Ժամանակակից քաղաքակրթությունը կորցնում է իր մարդկային դեմքը, և մարդկայնությունը, հումանիզմը, մարդը չեն առաջ շարժում մեր ժամանակը, այլ փողը, հաշիվը, դրամը, ու առաջ են եկել բազմաթիվ մարդիկ, որոնց ձեռքում կուտակված են հսկայական ֆինանսական ռեսուրսներ: Այդ մարդիկ վտանգավոր են, նրանք կարող են խաղալ երկրագնդի ճակատագրի հետ: Մենք ապրում ենք շատ դժվար ժամանակներում: Ահա թե ինչու իմ կոչը հետևյալն է՝ ամբողջ ուժով ու ոգով գնալ դեպի հումանիտար գիտություններ: 

Իսկապես եկել է գրականագետների, պոետների, գրողների, տնտեսագետների, սոցիոլոգների ժամանակը, որոնք հսկայական անելիք ունեն հենց Հայաստանում: Մեր երկիրը միշտ եղել է մարդկայնության կրողը, անգամ հին դարերում հայտնի ենք եղել նրանով, որ եղել ենք հավատքի, ոգու ժողովուրդ, նյութապաշտությունը չի եղել մեր ազգային ճակատագրի ու մեր պատմության բնորոշ կողմը, այլ՝ ոգին, կորովը, աստվածապաշտությունը: 

Իմ կոչը հետևյալն է՝ մարդիկ այս ընթացքում շատ գրքեր կարդան, երեխաներին ուղղեն դեպի գրականությունը, դեպի ոգին, որովհետև գուցե Հայաստանից պետք է ծագի մարդկությանն ուղղված այն կոչը, որ այս ընթացքն աղետալի է: Ամբողջ երկրագնդի մարդկությունը կարող է փրկվել միայն աստվածային լույսով, բարությամբ, մարդկային լավ վերաբերմունքով: Հայաստանն աշխարհին այս կոչը պետք է ուղղի: Ահա թե ինչու այս օրերը պետք է օգտագործենք մեր ազգային պատմության մեջ ավելի խորանալու համար: Իմ օրինակով ասեմ: Այս ընթացքում մեկ ազատ օր չեմ ունեցել: Մեկուսացել եմ իմ ծննդավայրում՝ Վանաձորում, և ամբողջ օրն աշխատանքի մեջ եմ՝ նոր մտահղացումներ, հոդվածներ: 

Պետք չէ ընկճվել, աշխատենք, որ կարողանանք մեր երկիրը դուրս բերել այս վիճակից, իսկ հետո էլ օգնենք ամբողջ աշխարհին: Ես շատ մռայլ կանխատեսումներ ունեմ այն ուղղության վերաբերյալ, որով ընթանում է մարդկությունն առհասարակ»,«Փաստի» հետ զրույցում ասում է Ափինյանը: 

Հաճախ է հնչում տեսակետ, որ այս ժամանակը մարդիկ պետք է օգտագործեն իրենց կյանքը վերաիմաստավորելու, արժեքները վերագնահատելու համար: Ափինյանը համակարծիք է այս տեսակետի հետ:

«Մենք այս ընթացքում տեսանք, թե որքան թերություններ կան մեր հասարակության մեջ: Մեր անկարգապահությունը, անլուրջ վերաբերմունքը կյանքի դժվարություններին. սրանք ակնհայտ բաներ են: Կան ժողովուրդներ, որոնք թե՛ կարգապահությամբ, թե՛ ազգային արժանիքներով դրսևորում են բոլորովին այլ կենցաղ: Մենք, ցավոք, այս հատկանիշները դեռ չունենք: Մեր կառավարության խնդիրը պետք է լինի դաստիարակչական աշխատանք կատարելը հասարակության մեջ: 

Մեր ամբողջ հեռուստատեսությունը պետք է հրաժարվի այս այլանդակ ու այլասերված պահվածքից, հեռուստասերիալների խուլիգանական արշավից, որը մեր ժողովրդին իջեցրեց ամենացածր մակարդակի: Այս ամենը պետք է վերագնահատել: Մենք այս վիճակով պատրաստ չենք նեղություններին: Բոլորի՝ և՛ մտավորականների, և՛ պետական պաշտոնյաների խնդիրը պետք է լինի ուղիղ արշավանք դեպի այն թերությունների վերացումը, որոնք մեզ խանգարում են, իսկ մեզ շատ հարցեր են խանգարում: Մեծ աշխատանք կա անելու, որովհետև վիճակը շատ մտահոգիչ է՝ մեր հասարակության ներքին պատրաստվածության առումով: Մենք շատ մարտահրավերների ակնհայտորեն պատրաստ չենք»,-նշում է մեր զրուցակիցը:

Այս օրերին, երբ ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում մարդիկ, տանը մնալով, փորձում են կոտրել վարակի տարածման շղթան, նաև մտահոգիչ տեղեկություններ են շրջանառվում, որ, օրինակ՝ Չինաստանում աճում է ամուսնալուծությունների թիվը, տարբեր երկրներում ընտանիքներում տարաձայնություններ են առաջանում: Նման խնդիրներից գուցե զերծ չմնա նաև Հայաստանը: 

Արդյո՞ք սա ահազանգ չէ, որ մարդիկ դադարում են ճանաչել և հասկանալ մեկ մեկու և երկար ժամանակ չեն կարողանում մի տարածքում իրար հետ մենակ մնալ: Ափինյանը նշում է՝ նման խնդիրներ, իհարկե, մեզ մոտ էլ կան: 

«Ընտանիքներում մարդիկ իրար չեն ճանաչում: Նոր սերնդի ծնողներն առհասարակ իրենց երեխաներին չեն ճանաչում, որովհետև նրանցից «պրծնելու» ձևերից մեկն էլ նրանց անվերահսկելիորեն բաց թողնելն է՝ համացանցում, համակարգչի առաջ, հեռախոսի մոտ: 

Այսօր դաստիարակության լուրջ խնդիր ունենք, սերունդներով իրար սկսել ենք չհասկանալ: Մարդիկ, այս մի քանի օրը մնալով իրար հետ, կգիտակցեն, որ իրար չեն ճանաչել: Սա մեր հասարակության մեջ ևս մեկ խոց է, որը լուծված չէ: 

Տղամարդիկ կանանց չեն ճանաչում, կանայք՝ տղամարդկանց: Մենք այս չլուծված հարցերի դառը պտուղները քաղելու ենք առաջիկա տարիներին: Նույնը նաև քաղաքականության մեջ է: 

Քաղաքական գործիչները պարզապես պայքարում են իրար դեմ, մինչդեռ նրանք պետք է պայքարեին Հայաստանի ապագայի համար, բայց մենք դա չենք տեսնում, ատելությունը քաղաքական դաշտից գալիս, մտնում է մեր հասարակության մեջ, անհանդուրժողականությունն արդեն մտել է ընտանիքներ: 

Պետք է կամուրջ նետենք սերունդների միջև: Մարդիկ պետք է սկսեն հասկանալ իրար, այսօր դա բացակայում է»,-եզրափակում է Աբգար Ափինյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельности