Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1 միլիոնը
ОБЩЕСТВОԱմբողջ աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1 միլիոնը, հիվանդությունից 51 375 մարդ է մահացել: Այս մասին վկայում են Worldometers կայքի տվյալները:
Ներկա պահին կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1,000,955-ի, որոնցից ապաքինվել են 210,244-ը: Վարակակիր է 739,336 մարդ:
Կորոնավիրուսի հետևանքով ամենից շատ մահվան դեպքեր գրանցվել են ԱՄՆ-ում (235 190), Իտալիայում (115 242), Իսպանիայում (110 238):
Հիշեցնենք, որ Հայաստանում կա կորոնավիրուսով վարակման 663 դեպք, մահացել է 6 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին կորոնավիրուսի համավարակ է հայտարարել: Այն տարածվել է 180 երկրում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



