Կանա՛յք, ուշադիր. գել-լաքը կարող է վտանգավոր լինել առողջության համար, ահա, թե ինչու
ЛАЙФԳեղեցկության արդյունաբերությունը հասել է իր գագաթնակետին: Ժամանակակից կանայք ջերմեռանդորեն հետևում են իրենց արտաքին տեսքին: Խնամում եմ վարսերը, եղունգները, ամեն օր խնամված տեսք ունենալը արդեն պարտադիր պայման է դարձել:
Սակայն վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գել-լաքով եղունգները լաքապատելը առողջության համար խիստ վտանգավոր է:
Մի շարք մասնագետներ ուսումնասիրել են ՈՒՄ- լամպի ճառագայթման ազդեցությունը մաշկի վրա, որի օգնությամբ իրականցվում է գել-լաքի չորացում: Նրանք եկել են այն եզրահանգման, որ այդ ճառագայթումը կարող է մաշկի քաղցկեղ առաջացնել: Նրանք զգուշացնում են, որ եթե այնուամենայնիվ ցանկանում եք գել-լաքով ծածկել եղունգները, ապա պետք է մաշկին քսել արևապաշտպան կրեմ կամ հագնել հատուկ ձեռնոցներ:
Մասնագետները առանձնացնում են նաև կանանց խմբերը, որոնք պետք է հատուկ զգուշավորություն ցուցաբերեն այդ պրոցեդուրայի նկատմամբ.
- Բաց մաշկով կանայք, Արևայրուքով կանայք
- Նրանք, ովքեր հաճախ են սոլյարի այցելում կամ տևական ժամանակ գտնվում են արևի անմիջական ճառագայթների տակ
- Օնկոլոգիական հիվանդությունների նկատմամբ ժառանգական հակվածություն ունեցող կանայք
- Նրանք, ովքեր տառապում են էկզեմայով կամ պսորիազով: