Գիտնականները նշել են ծննդաբերելու լավագույն տարիքը. կանա՛յք, դուք շատ կզարմանաք
ЛАЙФՄինչև վերջերս բժշկության մեջ «ուշ ծննդաբերած» տերմինը վերաբերում էր կանանց, ովքեր առաջին անգամ մայրացել են 25 տարեկանից հետո: Համարվում էր, որ ապագա մոր իդեալական տարիքը 20-27-ն է: Բայց գիտնականների վերջին բացահայտումը հերքեց այս վարկածները: Ինչու՝ կներկայացնենք ստորև:
Այն մասին, թե որ տարիքում է առավել լավ մայր դառնալ, շատ վեճեր կան: Մի կողմից երիտասարդ մայրերն ավելի ամուր առողջություն ունեն, նրանց ձվաբջիջները չեն հասցրել ենթարկվել շրջակա միջավայրի այնքան վնասակար ազդեցություններին, որքան ավելի հասուն կանանցը: Բայց մյուս կողմից՝ տարեցտարի կանայք ավելի ուշ են ամուսնանում, ավելի մեծ ուշադրություն են դարձնում կարիերային, շրջագայություններին, անհոգ երիտասարդությանը:
Տեխասի համալսարանի բժիշկ Ջոն Միրովսկու բացահայտման համաձայն՝ երեխա ունենալու համար իդեալական տարիք է 34-ը:
Ահա մի քանի փաստարկ:
34 տարեկանն օպտիմալ տարիք է կնոջ օրգանիզմի համար, որպեսզի առողջ երեխա բեղմնավորի և կրի:
Բացի դրանից՝ ավելի երիտասարդ տարիքում կանանց շրջանում ավլի հաճախ են հանդիպում տարբեր հիվանդություններ և վիճակներ, որոնք կարող են դժվարացնել ծննդաբերությունը:
Ի պաշտպանություն այս վարկածի հանդես եկան նաև հոգեբաններ, որոնց ուսումնասիրությունները հաստատում են, որ 30-ն անց կանայք սովորաբար ավելի լուրջ և կայուն հարաբերությունների մեջ են լինում, կայուն աշխատավարձ են ունենում և բավականաչափ կյանքի փորձ՝ երեխային ավելի լավ դաստիարակելու համար:
Սակայն բժիշկները զգուշացնում են, որ 35 տարեկանից հետո աճում է բարդությունների և քրոնիկ հիվանդությունների առաջացման ռիսկը, այդ տարիքում կանայք պետք է հղիությունը բժիշկների խիստ հսկողությամբ պլանավորեն: