Կորոնավիրուսի վարակման 20 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 853-ի. առողջացել է 25 մարդ. Փաշինյան
ОБЩЕСТВОՀայաստանում ապրիլի 7-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 20 նոր դեպք է գրանցվել: Այս մասին քիչ առաջ Facebook-ի իր էջում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ առողջացել է 25 քաղաքացի:
Նա նկատեց, որ թեստավորվել է 211 քաղաքացի: «Ըստ էության, առաջին անգամ է, որ հաստատված դեպքերն ավելի քիչ են, քան առողջացած քաղաքացիները: Մինչեւ շաբաթվա վերջ կհասնենք նրան, որ օրական հազար թեստ կանցկացվի»,-ասաց Փաշինյանը:
Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 833 դեպք:
Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 7-ին հաստատվել է կորոնավիրուսի 853 դեպք:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



