«Ալ Քաիդա»-ի զինյալները երկու քաղաք են գրավել Եմենի հարավում
МЕЖДУНАРОДНОЕ«Ալ Քաիդա» ահաբեկչական խմավորման զինյալները դեկտեմբերի 2-ին երկու խոշոր քաղաք են գրավել Եմենի հարավում: Խոսքը վերաբերում Է Զինջիբարին եւ Ջաարին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:
Զինյալները անակնկալ կերպով հարձակում են սկսել երկու քաղաքների վրա եւ դրանցից դուրս մղել կառավարությանն աջակցող աշխարհազորի ուժերին:
Դրանից հետո ահաբեկիչները պահակակետեր են կարգել Զինջիբար եւ Ջաար տանող ճանապարհներին:
Զինջիբարը Եմենի Աբյանի նահանգի կենտրոնն Է: Ընթացիկ տարվա օգոստոսին Եմենի նախագահ Աբդ Ռաբո Մանսուր Հադիին հավատարիմ զորքերը այն ազատագրել Էին շիա խռովարարներից՝ հուսիներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
2
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
5
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри



