Ստամոքսի այրոցը չի թողնում հանգիստ ապրե՞լ. ահա, թե ինչը դրա հարցերը կլուծի մի քանի րոպեում…
ЛАЙФՍտամոքսի այրոցը տհաճ երևույթ է և այն կարող է առաջանալ ցանկացած պահին: Այն բավականին տարածված է: Ստամոքսի այրոցը ի հայտ է գալիս սխալ սնվելու, ալկոհոլի ու ծխախոտի չարաշահման հետևանքով: Դա կարող է առաջանալ նաև պինդ կապված գոտու հետևանքով:
Եթե ստամոքսի այրոցը հաճախակի է ի հայտ գալիս, ապա անհրաժեշտ է բուժզննում անցնել, քանի որ դա կարող է պայմանավորված լինել առողջական որևէ խնդրով:
Ստամոքսի այրոցից կարելի է ազատվել բնական միջոցների օգնությամբ, որոնք կողմնակի բարդություններ չեն առաջացնում:
Դափնու տերևի թուրմ: 300 մլ եռացող ջրին ավելացնել 2 դափնու տերև, եռացնել 3-5 րոպե, այնուհետև թրմել 10-20 րոպե: Ընդունել օրական 4 անգամ 70 – 100 մլ:
Երիցուկով թեյ: 1 թեյի գդալ երիցուկը 10 րոպե թրմել 1 բաժակ եռման ջրում: Ընդունել օրական 3 անգամ ուտեուց առաջ 50-70 մլ:
Մրգեր: Ստամոքսի այրոցից օգնում են ազատվել նաև մրգերը, ինչպիսիք են բանանը, խնձորը, նաև թարմ քամված խնձորի հյութը: