Այս մթերքների շնորհիվ ձեր երեխան կդառնա շատ խելացի
ЛАЙФՕմեգա-3 ճարպաթթուներ պարունակող ճիշտ սննդակարգը աճող ուղեղի համար ապահովում է առողջ զարգացում: Ներկայացնում ենք 10 մթերք, որոնց պարբերաբար օգտագործումը խթանում է ուղեղի զարգացումը:
1. Ընկույզ
Ընկույզը հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով և խթանում է ուղեղի աշխատանքը:
2. Ավոկադո
Ավոկադոն իսկական բնական դեղամիջոց է: Այն հարուստ է օգտակար շատ ճարպերով:
3. Խնձոր
Մրգերից խնձորն է շատ օգտակար ուղեղի զարգացման համար, քանի որ այն պարունակում է կվերցետին հակաօքսիդանտ, որը օգնում է երեխաներին կենտրոնանալ:
4. Վարսակ
Վարսակը մաքրում է արյունը վնասակար խոլեստերինից և բացում է ուղեղի շնչերակները, լավացնում է հիշողությունը:
5. Ձու
Ձվի դեղնուցը նպաստում է ացետիլխոլին նեյրոմեդիատորի առաջացմանը:
6. Յոգուրտ
Յոգուրտը պարունակում է ուղեղի համար անհրաժեշտ կալցիում և սպիտակուցներ:
7. Կանաչ տերևներով բանջարեղեն
Կանաչ տերևներով բանջարեղենը, հատկապես սպանախը և գանգուր կաղամբը հզոր հակաօքսիդանտներ են պարունակում և զարգացող ուղեղը պաշտպանում են ազատ ռադիկալներից:
8. Ձուկ
Ձկնեղենը հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով և վիտամին D-ով, որոնք ամրացնում են հիշողությունը:
9. Զեյթունի յուղ
Սովորական յուղը փոխարինեք զեյթունի յուղով, որ շատ հարուստ է մոնոչհագեցած ճարպաթթուներով:
10. Նուշ
Օգտակար ճարպաթթուներից բացի, նուշը պարունակում է նաև սպիտակուց, որ վերականգնում է ուղեղի վնասված բջիջները: