Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Քննարկ­վում է կա­ռա­վա­րու­թյան և նա­խա­րա­րա­կան կո­մի­տե­նե­րի նիստերը հե­ռա­վար անց­կաց­նե­լու հնա­րա­վո­րու­թյու­նը

ОБЩЕСТВО

Արդարադատության նախարարությունն առաջարկում է լրացումներ կատարել կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի թիվ 667-Լ որոշման մեջ: Նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման: Նշվում է, որ այս որոշումն ուղղված է ապահովելու նախանիստերի, նախարարական կոմիտեների նիստերի և կառավարության նիստերի հեռավար անցկացման հնարավորությունը՝ առցանց հարթակի միջոցով: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է՝ սրա ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ դրությամբ պայմանավորված անձանց ազատ տեղաշարժման և շփումների հնարավորությունը կրճատելու հանգամանքով, միևնույն ժամանակ, հնարավորինս ապահովելով աշխատանքի բնականոն ընթացքը՝ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով:

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի և կառավարության աշխատակարգի համապատասխան ներկայումս կառավարության նիստերը, կոմիտեների նիստերը և նախանիստն իրականացվում են կառավարության վարչական շենքում: Համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ դրությամբ պայմանավորված ստեղծվել է մի իրավիճակ, երբ տեղաշարժման և շփումների արդյունքում համաճարակի տարածման հնարավորությունն էականորեն ավելանում է: 

Ուստի, ըստ անհրաժեշտության, կիրառվել են սահմանափակումներ անձանց ազատ տեղաշարժման և շփումների հնարավորությունը կրճատելու համար: Միևնույն ժամանակ, անհրաժեշտություն է առաջացել նշված սահմանափակումների կիրառմանը զուգընթաց ապահովել աշխատանքի բնականոն ընթացքը՝ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով, ապահովելով հնարավոր սոցիալական, տնտեսական, ֆինանսական խնդիրների լուծմանն ուղղված գործընթացները: 

Նշվում է, որ բացի ներկայիս իրավիճակն իրատեսական պետք է համարել նաև այն հանգամանքը, որ այլ դեպքեր նույնպես կարող են լինել, երբ վերը թվարկված նիստերը առցանց անցկացնելն անհրաժեշտություն կդառնա: 

Միգուցե և այդ եղանակով անցկացվող նիստերը բարձրացնեն աշխատանքի արդյունավետությունը, կարծում է նախարարությունը: Հաշվի առնելով սա, նախագծով առաջարկվում է կարգավորել նախանիստերի, կոմիտեների նիստերի և կառավարության նիստերի անցկացումը հեռավար՝ առցանց հարթակի միջոցով, որով ապահովվելու է նաև նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց հասանելիությունը, տեսակապը և նիստի արդյունավետ անցկացման համար անհրաժեշտ տեխնիկական հնարավորությունները:

Առաջարկվող կարգավորումը թույլ կտա կանխել վարակի արագ տարածումը և մեղմել հանրային առողջության վրա բացասական ազդեցությունը, գուցե հնարավորություն կստեղծվի խուսափել և առաջիկայում կայունացնել համաճարակային իրավիճակը Հայաստանում։

Մասնավորապես ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում: Նշվում է, որ նախանիստը, նիստը վարողի նախաձեռնությամբ, կարող է անցկացվել նաև հեռավար՝ առցանց ռեժիմով: Կոմիտեի նիստերը նույնպես կարող են անցկացվել առցանց ռեժիմով: 

Միևնույն ժամանակ բոլոր հեռավար նիստերին ապահովվում է դրանց ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց հասանելիությունը, տեսակապը և նիստի արդյունավետ անցկացման համար անհրաժեշտ այլ տեխնիկական հնարավորությունները: Վարչապետի հանձնարարությամբ կառավարության նիստերը ևս կարող են անցկացվել այս ռեժիմով՝ միևնույն ժամանակ պետք է ապահովվի կառավարության անդամների և կառավարության նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց հասանելիությունը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն այս որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում պետք է ապահովի այս որոշմամբ սահմանված նիստերի հեռավար անցկացման տեխնիկական հնարավորությունը: Ի դեպ, ուշագրավ է, որ արտակարգ իրավիճակով պայմանավորված որոշման նախագիծը հանրային քննարկման է դրված մինչև... ապրիլի 22-ը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами