Ереван, 09.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ադրբեջանի խռովարար Նարդարանում չհայտարարված արտակարգ դրություն է գործում. 20 մարդ ձերբակալվել է

МЕЖДУНАРОДНОЕ

Բաքվից 25 կմ հեռավորության վրա գտնվող Նարդարան ավանում, որը համարվում է Ադրբեջանի բնակչության 61 տոկոսը կազմող շիաների ոչ պաշտոնական հոգեւոր կենտրոնը, ուժայինների կողմից դեկտեմբերի 1-ին անցկացված հատուկ գործողությունների ընթացքում 20 մարդ է ձերբակալվել:

Այս մասին, «Թուրան»-ին հայտնել է Նարդարանի ավագանու խորհրդի նախագահ Նաթիգ Քերիմովը:

Նրա խոսքով` ոստիկանական գործողության նպատակը զենքի հավաքումն է:

Նա հույս է հայտնել, որ ձերբակալվածներն ազատ կարձակվեն, քանի որ, նրանց ազգականների խոսքով, նրանցից շատերը հակաիրավական գործողութուններ չեն կատարել:

Իր հերթին, Ադրբեջանի ներքին զորքերի հրամանատար Շահին Մամեդովը AzTV-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ «հատուկ օպերատիվ միջոցառումները Նարդարանում շարունակվելու են մինչեւ ավանում հասարակական կարգի ապահովման գծով դրված խնդիրների ամբողջական կատարումը»:

Նրա խոսքով` «ավանի տարածքում խստորեն պահպանվում է անցագրային ռեժիմը»: Դրա հետ միասին Մամեդովը չի հստակեցրել հատուկ գործողության ավարտի ժամկետը: AzTV-ին ցուցադրել է Նարդարանում կրոնական բովանդակությամբ պաստառների եւ դրոշների ապամոնտաժումը եւ դրանց փոխարեն ուժայինների կողմից Ադրբեջանի պետական դրոշների տեղադրումը:

Ընդսմին, ավանում նախկինի պես էլեկտրականություն չկա, չի աշխատում հեռախոսակապը, բազմաթիվ խանութներ մնում են փակ: Ոստիկանության ուժերը բնակչությունից պահանջում է մնալ տներում:

«Փաստորեն իրագործվում են արտակարգ դրության համար բնութագրական միջոցառումներ, սակայն պաշտոնապես այդ մասին չի հայտարարվել», -հաղորդում է գործակալությունը:

Նոյեմբերի 27-ի կեսօրին նամազի ժամանակ իրավապահները ներխուժել են Նարդարանի շիական «Իմամ Հուսեին» մզկիթ, հայհոյանքներ տեղացել այնտեղ գտնվողների հասցեին, բռնություններ գործադրելով ձերբակալել Ադրբեջանի շիաների առաջնորդ Թալե Բաղըրզդեին եւ եւս 14 հավատացյալների: Ոստիկանների գործողությունները զայրացրել են Նարդարանի բնակիչներին: Նրանց եւ ոստիկանության միջեւ բախումներ են սկսվել: Փոխհրաձգությունների հետեւանքով երկու ոստիկան եւ 5 բնակիչներ սպանվել են: Հաջորդ օրերին իսլամիստների եւ ոստիկանության միջեւ բախումներ են սկսվել նաեւ այլ շր ջաններում` Գյանջայում, Լենքորանում եւ այլ քաղաքներում:

Ադրբեջանի ՆԳՆ-ն եւ գլխավոր դատախազությունը միջադեպի առնչությամբ հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ավանի շիա առաջնորդները ծրագում են բռնությամբ փոխել սահմանադրական կարգը եւ երկրում շարիաթի նոր օրենքներ մտցնել, ինչի նպատակով նրանք ստեղծել են «Մուսուլմանական միասնություն» անվամբ շարժում, սկսել են իրենց կողմնակիցներ հավաքագրել Բաքվում եւ երկրի շրջաններում եւ մատակարարել նրանց զենքով եւ պայթուցիկ նյութերով:

«Բացի այդ խումբը Նարդարան ավանում անօրինական հավաք է անցկացրել` քննարկելով իշխանությանն անհնազանդության ակցիայի կազմակերպում եւ թռուցիկներ բաժանել բնակչությանը եւ որոշել է պետական չինովնիկների ցուցակը, որոնց դեմ ահաբեկչական գործողություներ էր նախապատրաստվում», -նշվել էր հայտարարության մեջ:

Ադրբեջանում իրադրությունը բարդանում է նրանով, որ դեկտեմբերի 2-ին շիաները, որոնք կազմում են Ադրբեջանի բնակչության 60 տոկոսից ավելին, նշում են Իմամ Հուսեյնի սուգի 40-րդ օրը:

Նարդարանի Իմամ Հուսեյնի մզկիթը գլխավոր կենտրոնն է, որտեղ Աբշերոնի բնակիչներն ավանդաբար նշում են այդ օրը: Ամեն տարի արարողությանը հավաքվում է 20-30 հազար մարդ: Այս տարի այդ սուգը համընկնում է Նարդարանում ոստիկանության հետ օրորդ տեղի ունեցած բախումներում զոհված քաղաքացիների հուղարկավորության հետ:

Ոստիկանության հետ բախումները հատուկ իմաստ են ձեռք բերում այն առումով, որ տեղացիները պատմական զուգահեռներ են անցկացնում` համեմատելով 1400 տարի առաջ Իմամ Հուսեյնի ստոր սպանությունն այսօրվա իրադարձությունների հետ:

 

На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян