Բնական միջոցը, որը կդադարեցնի մազաթափությունը, կվերականգնի վնասված մազերը
ЛАЙФՄազաթափությունը լուրջ և տարածված խնդիր է, որը կարող է բազմաթիվ պատճառներ ունենալ՝ սխալ սննդակարգ, չափից շատ քիմիական և հարդարման միջոցների օգտագործում, առողջական խնդիրներ և այլն: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մազերի վիճակը լավացնելու համար օգտագործվում են նաև բնական միջոցներ, որոնք օգնում են ամրացնել դրանք, փայլ հաղորդել, ազատվել թեփից: Կայքն առաջարկում է կոնդիցիոների բաղադրատոմս, որը կօգնի վերականգնել վնասված մազերը:
Բաղադրիչներ
- 3 ճաշի գդալ կերակրի սոդա (եթե մազերը կարճ են, օգտագործեք 1 ճաշի գդալ սոդա)
- 3 բաժակ տաք ջուր (եթե մազերը կարճ են, օգտագործեք 1 բաժակ ջուր)
- մի բաժակ խնձորի քացախ:
Օգտագործման եղանակը
- Նախ խառնեք կերակրի սոդան և ջուրը, ապա ավելացրեք մյուս բաղադրիչները:
- Խառնուրդը քսեք մազերին: Նուրբ շարժումներով մերսեք գլխամաշկը:
- Մի քանի րոպե անց լվացեք մեծ քանակով ջրով և մի փոքր կոնդիցիոներ օգտագործեք:
Կերակրի սոդայի և խնձորի քացախի հատկությունները: Կերակրի սոդան օգնում է մաքրել գլխամաշկը՝ հեռացնելով ավելորդ ճարպը, թեփը, վերականգնելով վնասված հատվածները: Խնձորի քացախը մազերին փայլ է հաղորդում, փափկացնում, սնուցում նյութերով, որոնք անհրաժեշտ են առողջ մազեր ունենալու համար:
1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц
5
Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст»



