Վանաձորում օղի խմելու առաջարկի շուրջ վեճն ավարտվել է դանակահարությամբ. տուժողին վիրահատել են
ОБЩЕСТВО
Ապրիլի 6-ին, ժամը 7.30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում ստացվեց, որ կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքով տեղափոխվել է 50-ամյա մի տղամարդ:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հիվանդանոց մեկնած իրավապահները ճշտեցին տղամարդու ինքնությունը, կազմեցին համապատասխան արձանագրություններ: Տուժողից հաղորդում վերցնելն անհնար էր. վիրահատում էին: Վնասվածքից կարելի էր ենթադրել, որ նրան դանակահարել են: Իսկ թե ո՞վ և ի՞նչ հանգամանքներում` հարկավոր էր պարզել:
Կասկածվողը նույն օրը բերման ենթարկվեց ոստիկանության Տարոնի բաժին:
Դանակն առգրավվել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



