Ереван, 01.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Սրմաքեշի նման անհայրենիք մարդուն սրբացնում են. Ռուբեն Հայրապետյանի և Վարդան Սրմաքեշի միջև փոխհրաձգությունը շարունակվում է

ОБЩЕСТВО

Past.am

Օրերս ռուսական մեդիաշուկայի ամենահայտնի դեմքերից մեկը՝ Արամ Գաբրելյանովը,  իր ֆեյսբուքյան էջում արված գրառմամբ անդրադարձել էր Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբում տիրող իրավիճակին: Նա, մասնավորապես, գրել էր, թե ակումբի սեփականատեր, շվեյցարացի գործարար Վարդան Սրմաքեշը կուլիսներում ակտիվորեն պատմել է, որ ակումբը սպանում է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը, Գաբրելյանովն ընդգծել էր՝ թեև երկար ժամանակ է նա չկա, սակայն ակումբը շարունակում է մահանալ: Նա ուշագրավ էր համարել այն հանգամանքը, որ Սրմաքեշը «Արարատ»-ին վերաբերող առաջարկները չեղարկել է, քանի որ մտավախություն է ունեցել կբացահայտվի, որ հենց Սրմաքեշի կողմից է վաճառվել «Արարատ»-ին դեռ սովետական տարիներից պատկանող հողատարածքը (մոտ 40 հա տարածություն) Երևանի ամենաէլիտար թաղամասում, և այն այլևս ակումբի հաշվեկշռում չի գտնվում: 

 

 

 

Այս առիթով ԼՈՒՐԵՐ.com-ը փորձեց զրուցել «Արարատ» ակումբի սեփականատեր, շվեյցարահայ գործարար, «Ֆրանկ Մյուլլեր» (Franc Muller) ընկերության նախագահ Վարդան Սրմաքեշի հետ, սակայն նա ասաց, որ զառանցանքներին տեղի չի տալիս և հիմա իր միակ գործառույթը հայրենակիցներին օգնելն է:

 

ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ: Վերջինս նշեց, որ ինքը բազմիցս է հայտարարել, որ «Արարատ»-ի բազան դարձրել են արտադրամաս և այլ միջոցներ օգտագործելով՝ վաճառել. «Բոլոր լրատվամիջոցներով ինձ գող ու ավազակ սարքեցին, իսկ Սրմաքեշի նման անհայրենիք մարդուն սրբացրեցին: Ես 2 տարի է չեմ նախագահում ՀՖՖ-ն, չեն մոռանո՞ւմ ինձ, երևի ես եմ «Արարատ»-ի հողերը, բազան, 90 հեկտար հողը ծախել, հա՞ (Ռ.Հ.՝ եթե չեմ սխալվում 90 հեկտար տարածք էր, որովհետև կողքը ֆերմաներ կար): «Արարատ»-ի բազայում մի հատ նորմալ գործող խաղադաշտ կա, որը ես եմ կառուցել: «Արարատ»-ին մահվան տարել ու շարունակում է տանել Սրմաքեշ Վարդանը: Սրանից 7-8 տարի առաջ ինքն ինձ խնդրեց, հանդիպեցինք, բարիշեցինք՝ Բակո Սահակյանի ներկայությամբ, ամեն ինչով աջակցել եմ իրեն, ինքը զանգում շնորհակալություններ էր հայտնում, հիմա արդեն դարձավ, որ ե՞ս եմ քանդել «Արարատ»-ը: Սրմաքեշ Վարդանին թվում է՝ ինքը փող ունի, հարուստ է, ամեն վատ բան կարող է անել ու ծածկել հայրենասիրության քողի տակ: Սրմաքեշն ինչքան մնա ֆուտբոլում, ֆուտբոլն այդքան քարուքանդ է լինելու այսօրվա թույլիկների ղեկավարության ժամանակ»,- ասաց Հայրապետյանը:

 

Ինչ վերաբերում է Գաբրելյանովին, ապա ՀՖՖ նախկին նախագահն ասաց, որ նրա հետ անձամբ շփում չի ունեցել, սակայն ծանոթ է նրա գործունեությանը որպես ֆուտբոլային ֆանատ, ֆուտբոլից որևէ ակնկալիք չունեցող մարդ և թե ինչ է նա մտածում ֆուտբոլի մասին: Իսկ Վարդան Սրմաքեշի հետ անձամբ է շփվել, գիտի նրա վնասակարությունը ֆուտբոլին:  

 

Հայրապետյանը պատմեց նաև, թե ինչից է սկսվել իր և Վարդան Սրմաքեշի առճակատումը. «Սրմաքեշն ասում էր՝ թող բոլոր բիզնեսմենները թիմեր չպահեն, պահեն մեկ թիմ՝ ֆինանսավորեն «Արարատ»-ին, որովհետև այն բրենդ է: Եթե ես համաձայնեի դրան, կնշանակեր վերջ տալ հայկական ֆուտբոլին. եթե առաջնությունում չլիներ մրցակցություն, ապա ֆուտբոլը չէր կարող զարգանալ: Այս ամենից հետո թեև սկսեց իմ դեմ բանսարկություններ սարքել, բայց այդքանից հետո էլ հաշտվեցինք: Հենց հեղափոխություն եղավ, ինքը նորից դարձավ էլի էն նույն մարդը և իր բոլոր մեղքերը սկսեց բարդել ինձ վրա»- եզրափակեց Ռուբեն Հայրապետյանը: 

 

Հատկանշական է, որ հատկապես վերջին շրջանում Վարդան Սրմաքեշն իր ֆեյսբուքյան էջում ակտիվ հրապարակումներ է անում իշխանությունների հետ համագործակցությունների վերաբերյալ: Մարտի 16-ին Սրմաքեշը լուսանկար էր հրապարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ կից գրելով. «Հայաստանում կարտադրվեն ոսկու ձուլակտորներ»: 

 

 

Իսկ ահա ընդամենը ժամեր առաջ լուսանկարներ հրապարկեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ: «Գյումրիում նոր ծննդատուն կկառուցվի»,- գրել է Սրմաքեշը։

 

 

 

Սոնա Հարությունյան

 

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами