Խորհուրդներ մայրիկներին. արտահայտություններ, որ չպետք է ասել երեխաներին
ЛАЙФԵրբեմն երեխաներին ասում ենք այն, ինչ գալիս է մեր մտքին կամ այն, ինչ մեզ ասել են մեր ծնողները: Չպետք է մոռանալ, որ մեր ծնողների ու մեր սերունդները տարբեր են: Հետազոտությունը ցույց է տվել, որ որոշ պարզ արտահայտություններ կարող են բացասական ազդել երեխաների վրա:
Past.am-ը ներկայացնում է խորհուրդներ մայրիկներին. արտահայտություններ, որ չպետք է ասել երեխաներին:
1. «Ինչ չարաճճի տղա/աղջիկ ես» Այս արտահայտության փոխարեն կարելի է օգտագործել հետևյալը. «Այն, ինչ դու արել ես, օգնո՞ւմ է, թե՞ վնաս պատճառում: Եթե վնասում է, արի մտածենք՝ ինչպես կարող ենք փոխել դա»:
2. «Քանի՞ անգամ եմ ես դա քեզ ասել» Այս մոտեցումը արդյունավետ չէ: Բացի այ, դուք պատասխանի ակնկալիք չեք ունենում: Դրա փոխարեն կարող եք կիրառել սա. «Ի՞նչ կասես, եթե փորձենք ավելի լավ ընտրություն կատարել, որը չի վնասի քեզ կամ մյուսներին»:
3. «Ինչպե՞ս կարող էիր այդպես վարվել ինձ հետ: Եվ դա այն ամենից հետո, որ ես արել եմ քեզ համար» Այն, ինչ երեխան անում է ծնողներին, կապված չէ պարտավորության զգացումի հետ: Նրանք միայն ասում են այն, ինչ ուզում են և ցանկանում են ստանալ այն, ինչ ուզում են: Խորհուրդ է տրվում չկենտրոնանալ դրա վրա և փոխարենն օգնել երեխային հասկանալ, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ նրա քայլերը ուրիշների վրա:
4. «Դու տուն արի, ես քեզ կասեմ» Որպես ծնող՝ դուք ցանկանում եք մոտ հարաբերություններ ստեղծել ձեր երեխաների հետ, բայց սպառնալիքը միայն վախ ու անվստահություն է առաջացնում և արդյունքում չի ուժեղացնում ծնող-երեխա հարաբերությունը: Ավելի լավ է ասեք, որ դա մենք կքննարկենք տանը: «Ես կցանկանայի մտածել, թե ինչ կարող ես անել իրավիճակը շտկելու համար»:
5. «Հիմար մի՛ եղիր» Երեխաներն իրենց են վերցնում այդ պիտակները, իսկ բացասական պիտակները, օրինակ՝ «հիմար», չեն ապահովում երջանիկ, լավ հարաբերություններ նրանց հետ:
6. «Մայրիկիդ կերջանկացնես, եթե ուտես ամբողջ ճաշդ» Չի կարելի երեխաներին սովորեցնել անել քայլեր լրացուցիչ գովասանքի համար: Դա շատ է խանգարում նրանց հետագայում և նրանք երբեմն անում են քայլեր, որ չեն ցանկանում: Ավելի ճիշտ կլինի ասել. «Դու պետք է հպարտանաս քեզնով ամբողջ ճաշը ուտելու համար»: Հիշե´ք այս խորհուրդները: Կարևոր չէ իդեալական ծնող լինելը, քանի որ երեխաները սովորում են այն ծնողներից, ովքեր սխալներ են գործում: Դա ցույց է տալիս, որ իդեալականը չէ էականը, այլ արտացոլելը, սովորելն ու կրկին փորձելը: Օգնեք նրանց դառնալ ավելի չընկճվող, կարեկցող ու ինքնավստահ: