Վարակման 16 նոր դեպք է գրանցվել. մեկ մարդ մահացել է
ОБЩЕСТВО
Հայաստանում ապրիլի 10-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 16 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 921 դեպք:
Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 10-ին հաստատվել է կորոնավիրուսի 937 դեպք:
Բացասական արդյունք է արձանագրվել 5160 թեստավորման դեպքում: Փաստացի այս պահին բուժվում է 777 անձ:
Վերջին տվյալներով ապաքինվել է 149 անձ, 11 պացիենտ մահացել է:
Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանն իր էջում գրել է, որ մահվան դեպքն արձանագրվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։ 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝զարկերակային գերճնշում, շագանակագեղձի ադենոմա։
1
На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»
2
Противоположная сторона… антицерковной «реформы»: «Паст»
3
Клеймированный стигмой стыда и позора: кого радуют действия властей Армении? «Паст»
4
Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия им
5
Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»



