Պակիստանում մահապատժի են ենթարկել Փեշավարի դպրոցի վրա հարձակված զինյալներին
МЕЖДУНАРОДНОЕՉորս տղամարդու, որոնք մեղադրվում Էին անցյալ տարի Փեշավարի դպրոցի վրա կատարված հարձակման մեջ, ինչի հետեւանքով զոհվեց ավելի քան 150 մարդ, կախաղան են բարձրացրել Պակիստանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Չորս զինյալների նկատմամբ դատավճիռը կայացվել Է երկրի զինվորական դատարանի կողմից: Սա աղմկահարույց գործով առաջին ի կատար ածված մահավճիռն Է:
Հաղորդվում Է, որ մեղադրյալները մահապատժի են ենթարկվել դեկտեմբերի 2-ի առավոտյան երկրի հյուսիս-արեւմուտքի Քոհաթ քաղաքում:
Հարձակումը կատարվել Էր անցյալ տարվա դեկտեմբերին: Զինվորական համազգեստով վերահանդերձված թալիբները դպրոցում գնդակահարել Էին բոլոր նրանց, ովքեր հայտնվել Էին իրենց ճանապարհին:
Զոհվածների թվում կային շատ երեխաներ. նրանցից ոմանք հազիվ 12 տարեկան Էին:
1
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
2
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
5
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри



