Թբիլիսիում 2 տարեկան կորոնավիրուսով վարակակիրը լիովին ապաքինվել է. Ալիք Մեդիա
МЕЖДУНАРОДНОЕՎրաստանում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը հասավ 56-ի: Ապրիլի 11-ին ևս երկու պացիենտ է դուրս գրվել: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»:
Դուրս գրվածներից մեկը երկու տարեկան է: Փոքրիկը Բոճորաշվիլիի կլինիկա հոսպիտալացվել էր մարտի 26-ին: Նրա ծնողների մոտ ևս կորոնավիրուս էր հաստատվել: Կլինիկայում ևս 6 երեխա է շարունակում կորոնավարակի դեմ բուժում ստանալ:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ վարակվածի լիովին ապաքինումը հնարավոր է 20 օրվա ընթացքում: Ապաքինվածները հիվանդանոցներից դուրս են գրվում՝ 24 ժամ տարբերությամբ անցկացված 2 թեստերի բացասական արդյունքների դեպքում միայն: Որպես կանոն՝ երեխաների մոտ հիվանդությունը թեթև է ընթանում, կամ էլ առանց նախանշանների: Վրաստանում որոշ անչափահասների մոտ թոքաբորբի դեպքեր են եղել:
Հիշեցնենք՝ այս պահին երկրում վարակակիրների թիվը 233 է: Մահվան ելքով 3 դեպք կա՝ 86, 81 և 76 քաղաքացիներ: Եվս 6 մահ գրանցվել է արտերկրում (Իսպանիա, ԱՄՆ, Ֆրանսիա):
Ավստրիայի 2 քաղաքացի, ում մոտ վիրուս էր հաստատվել Վրաստանում գտնվելու ընթացքում, հայրենիք են տեղափոխվել: Վրաստան են տեղափոխվել Վրաստանի 3 քաղաքացիները, որոնց մոտ վարակ էր հաստատվել Հայաստանի ու Թուրքիայի տարածքում:
1
Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»
2
Армяне Москвы встретили Пашиняна акцией «Мы с Эчмиадзином»: «Паст»
3
В поисках Защитника Демократии
4
При поддержке Ucom в Вагаршапате состоялся региональный молодежный форум «ДемАрДем: Диалог поколений...
5
В Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес Ай...



