Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Եթե հա­մա­կար­գի էու­թյու­նը չի փոխ­վում, նույնն են մնում նաև բո­լոր սկզբունք­նե­րը»

ИНТЕРВЬЮ

Այս ընթացքում իրականացվող քաղաքականությունը ցույց տվեց, որ իշխանություններն ընհանրապես չեն տիրապետում ճգնաժամային կամ հակաճգնաժամային կառավարման սկզբունքներին: Այս կարծիքին է քաղտեխնոլոգ Արմեն Բադալ յանը, որի դիտարկմամբ, հակառակ պատկերի պարագայում մենք չէինք ունենա այն, ինչ ունենք այսօրվա դրությամբ: Քաղտեխնոլոգի խոսքով, սա է պատճառը, որ թե՛ արտակարգ դրությունից առաջ և թե՛ այս ընթացքում առաջնահերթությունների շարքում այլ հարցեր են:

«Վարակի տարածման սկզբնական շրջանում Հայաստանի իշխանությունը, իսկ ավելի կոնկրետ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուներ երկու խնդիր. առաջինն ապրիլի 5-ի հանրաքվեն ամեն գնով անցկացնելն ու իր համար դրական արդյունք ապահովելն էր: Այսինքն, նրա համար Սահմանադրական դատարանի դեմ պայքարը շատ ավելի մեծ նշանակություն ուներ, քան վիրուսի դեմ պայքարը: 

Բացի այդ, երբ խոսվում էր Իտալիա-Հայաստան ավիափոխադրումները չեղարկելու անհրաժեշտության մասին, այնուամենայնիվ, իշխանությունները շարունակում էին լոուքոստների մուտքը որպես հեղափոխության նվաճում ներկայացնել: Ի վերջո, օդային այդ ճանապարհը փակվեց ոչ թե ՀՀ, այլ Իտալիայի կառավարության որոշմամբ: Այսինքն, նմանատիպ օրինակները ցույց տվեցին, որ այս հարցերը Հայաստանի իշխանությունների համար ավելի մեծ նշանակություն ունեին: Այո, ընթացքում արտակարգ դրություն մտցրեցին, այսօր (երեկխմբ.) այն երկարաձգվեց, բայց փաստն այն է, որ սկզբնական օրերին համարժեք պայքար չի ծավալվել: Խնդիրն այն է, որ կարևոր օրեր են բաց թողնվել»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Բադալյանը:

Քաղտեխնոլոգն իշխանությունների ներկայիս գործողությունները ստիպված քայլեր է որակում. «Հիմա արվում են քայլեր, որոնք պարզապես հնարավոր չէ չանել: 

Ստիպված են երկարաձգել արտակարգ դրությունը, նաև ստիպված էին թույլատրել տնտեսական որոշ ճյուղերի գործունեությունը, որովհետև հակառակ դեպքում տնտեսական կոլապսի առաջ կանգնելու հավանականությունն ավելի է մեծանում»:

Արմեն Բադալյանը երկու պատճառ է առանձնացնում՝ բացատրելու, թե այս իրավիճակում ինչու են շարունակում գերակշռել այն առաջնահերթությունները, որոնք, ըստ տրամաբանության, գոնե այսօր սառեցված պետք է լինեին:

«Առաջին պատճառը անձնական է, երկրորդը՝ քաղաքական: Օրինակ` եթե վարչապետը հրաժարվի իր այդ քաղաքականությունից, իրեն կթվա, որ իրեն պարտված են համարում: Ու քանի որ, իր կարծիքով, աննախադեպ թավշյա հեղափոխություն է արել, աշխարհը ցնցել է այդ հեղափոխությամբ ու եկել իշխանության, հիմա, իր պատկերացմամբ, օրինակ՝ չի կարող ինչ-որ մի ՍԴ-ի պարտվել: Սա կընկալի որպես անձնական պարտություն: 

ՍԴ կազմը փոխելու խնդիրն անձնական սկզբունքի հարց է, որովհետև այդ մարմինը չի ենթարկվում վարչապետին: Վերջինս առհասարակ չի սիրում, որ ՀՀ-ում ինչ-որ մի մարմին իրեն չի ենթարկվում: 

Սա ավտորիտար կառավարմանը բնորոշ սկզբունք է: Կա նաև երկրորդ հնարավոր պատճառը. չի բացառվում, որ կան ուժեր, որոնք նույն ՍԴ-ի կազմը փոխելու խիստ պայման են դնում, որովհետև վստահ չեն, որ ներկայիս կազմը որոշ կարևորագույն հարցերի շուրջ իրենց համար ցանկալի որոշումներ կընդունի: 

Այս պատճառներն են, որոնք ստիպում են շարունակել նույն քաղաքականությունը: Օրինակ՝ ՍԴ-ի դեպքում եթե ոչ հանրաքվեով, ապա նպատակին հասնել ինչ-որ օրենքներով»,-ասաց մեր զրուցակիցը՝ զուգահեռ շեշտելով, որ նման հարցերի վրա ժամանակ ծախսելու հնարավորություն ընդհանրապես չունենք:

«Այս համավարակից հետո հատկապես պետք է շատ կարևորագույն հարցեր լուծվեն: Չէ՞ որ աշխարհն է փոխվում: Շատ երկրներ տնտեսական ճգնաժամի առաջ են կանգնում, տնտեսական ճյուղեր են վերանում: Հիմա իշխանությունները վարչապետի գլխավորությամբ վայրկյան անգամ ժամանակ չպետք է կորցնեին՝ հասկանալու, թե տնտեսության որ ճյուղերն ինչպես պետք է աշխատեն: 

Գազի գինն է բարձրանալու, ո՞ւմ հետ պետք է բանակցություններ վարեն: Չէ՞ որ այդ հնարավոր բարձրացումը առանց այդ էլ սոցիալական վատ վիճակի վրա իր բացասական ազդեցությունն է ունենալու: Բայց տեսնում ենք, որ նման խնդիրներ չեն դրվում: 

Այո, ինչ-որ սոցիալական ու տնտեսական ծրագրեր են մշակում ու առաջարկում գործարարներին և քաղաքացիներին, բայց ինչպես նախկինում, այսօր էլ չի կարելի ասել, որ դրանցով ամբողջովին Հայաստանի զարգացման հայեցակարգն է մշակվում:

Անգամ այս իրավիճակը չստիպեց սթափվել ու չի էլ ստիպելու, որովհետև ի սկզբանե էր պետք երկրի զարգացման վերաբերյալ հստակ պատկերացումներ ունենալ: Եթե երկրի զարգացման պատկերացումը չկա, եթե չգիտես՝ ինչ ճանապարհով գնալ, միևնույն է, ոչ մի պատճառ, այդ թվում՝ համաճարակը, սթափվելու հնարավորություն չի տա»,-նկատեց Ա. Բադալյանը:

Նրա խոսքով, թվում էր, որ 2018թ. կարող էր նոր էջ սկսելու հնարավորություն ստեղծվել, բայց երկու տարիներին այլ պատկեր արձանագրվեց. 

«Ոչինչ էլ չփոխվեց: Ն. Փաշինյանը շարունակում է առաջնորդվել ավտորիտար կառավարման ճանապարհով: Ինչ որոշում է, այդպես էլ պետք է լինի: Արհամարհվում է նաև նախկին իշխանությունների տեսակետը, պոտենցիալը, թեպետ կառավարությունում նաև նախկին իշխանությունների շատ ներկայացուցիչներ կան: 

Առհասարակ, այլ տեսակետների նկատմամբ անհանդուրժողականություն կա: Այդ կարծիքները չհանդուրժելու հետևանքն է նաև այն, որ հասարակությունն այսօր տարբեր խմբերի է բաժանված: Կառավարման համակարգի չփոխված էությամբ է պայմանավորված նաև իշխող թիմում առկա մթնոլորտը: 

Նույն պատկերն է, որին ականատես ենք եղել նաև նախկինում: Երբ իշխանական ճամբարից ինչ-որ մեկը հեռանում է, նրան անմիջապես սկսում են որակել որպես իրենից ոչինչ չներկայացնող, պատեհապաշտ մի մարդու, որը սխալմամբ է թիմի անդամ եղել: Իհարկե, այս երևույթը նախկինում այլ ձևեր ու բնույթներ էր կրում, բայց էությունը նույնն է: Խնդիրն այն է, որ կառավարման համակարգի էությունը չի փոխվել, իսկ եթե համակարգի էությունը չի փոխվում, նույն են մնում նաև բոլոր սկզբունքները: 

Հիմա պարզապես համակարգի անունն է փոխվել, անուն-ազգանուններն են տարբեր: Այսօրվա իրավիճակի միակ առանձնահատկությունն այն է, որ նախկինում պաշտոնների էին նշանակում ավելի գիտակից կադրեր, հիմա նրանց, որոնք այս կամ այն փողոցն են փակել Փաշինյանի հետ»:

Ամփոփելով՝ քաղտեխնոլոգն ընդգծեց, որ այս ամենի հետևանքով շատ կարևոր հանգամանքներ են դուրս մղվում:

«Մենք կորցնում ենք ժամանակը և ինչ-որ բան անելու հնարավորությունը, որովհետև եթե մեկ տարի առաջ կարելի էր ինչ-որ մի բան անել, հիմա այլևս հնարավոր չէ: Եթե մեկ տարի առաջ հնարավոր էր գրագետ տնտեսական քաղաքականություն իրականացնել, բավականին մեծ ներդրումներ բերել ու աշխատատեղեր բացել, այսօր հնարավոր չէ: Համավարակը ու, առհասարակ, նման պայմաններն այլ իրավիճակ են ենթադրում: 

Եթե երկու տարիների ընթացքում կարելի էր բարեփոխումներ իրականացնել, ապա հիմա դրանք իրականացնելու մասին խոսելիս պետք է ընդգծել կորցրած ժամանակի ու ռեսուրսների մասին: Մեծ հաշվով, երկու տարիների ընթացքում մեծ գործ անելու հնարավորություն են կորցրել: Իսկ հետևանքն այն է, որ, ի վերջո, երկիրը չի զարգանում»,-եզրափակեց Ա. Բադալյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию