Հրդեհ՝ Գյումրի քաղաքի թիվ 102 ռազմաբազայում
ОБЩЕСТВОԱպրիլի 14-ին, ժամը 09:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի թիվ 102 ռազմաբազայում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 102 ռազմաբազայից երկու մարտական հաշվարկ: Հրդեհաշիջումն իրականացվել է համատեղ ուժերով: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:00-ին, մարվել՝ 10:05-ին: Այրվել է Գյումրի քաղաքի Սևերսկու թաղամասում գտնվող 102 ռազմաբազայի N զորամասի ավտոկայանատեղիում կայանած «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



