Արայիկ Հարությունյանը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման մասին
ПОЛИТИКА«Ազատ Հայրենիք» կուսակցությունը վաղուց հանդես էր եկել նման հայտարարությամբ։ Մենք դիմել էինք դատախազությանը՝ եթե հնարավոր է փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, ստորագրություններ էին հավաքվել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման հարցին, ասաց Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Բայց այսօր ուզում եմ հայտարարել, որ մենք երբևէ Հայաստանի արդարադատության համակարգի գործունեությունը կասկածանքի տակ չենք դրել։ Երբ պետք էր, մենք հայտարարել ենք, մեր կողմից միջնորդություն եղել է, բայց այսօր կա ՀՀ արդարադատական համակարգ ու նրանց որոշելիքն է, ես չեմ ուզում գնահատական տալ ՀՀ արդարադատության համակարգի գործունեությանը»։
1
По какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»
2
Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»
3
Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»
4
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
5
Государственная политика должна объединять общество



